Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել, ասված է սրբազանի պաշտպանների հայտարարության մեջ:
«Պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` կալանք կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից հունիսի 28-ին ընդունված որոշման դեմ»,- մանրամասնել են փաստաբանները:
Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Գարեգին Բ-ի նստավայրում։ Հունիսի 28-ին Աջապահյանը 2 ամսով կալանավորվել էր՝ իշխանության զավթման գործով։
Փաստաբանները հունիսի 2-ին միջնորդություն էին ներկայացրել դատախազություն՝ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: