Սյունիքի մարզից Ադրբեջան անցած պատանիներն արդեն Հայաստանում են, տեղեկությունը հաստատել է ՀՀ ԱԱԾ-ն։
«Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են, այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ պատանիները գտնվում են Հայաստանում։
Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ ԱԱԾ տվյալներով՝ 17-ամյա երիտասարդներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը և Անդրեյ Արմենի Գյագունցը մոլորվել են մարզի Արավուս գյուղի հարակից հատվածի տեղանքում։ Դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել՝ առևանգման հատկանիշներով։