Սյունիքի մարզում երկու անչափահասի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ըստ ՔԿ-ի՝ գործը հարուցվել է առևանգման հատկանիշներով:
Այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ ԱԱԾ տվյալներով՝ 17-ամյա երիտասարդներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը և Անդրեյ Արմենի Գյագունցը մոլորվել են մարզի Արավուս գյուղի հարակից հատվածի տեղանքում։