Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին և ադրբեջանցի ժողովրդին Կուրբան Բայրամ տոնի կապակցությամբ:
«Մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում մեր երկրներին և ժողովուրդներին»,- գրել է նա X-ում։
Հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրան շնորհավորել էր Կուրբան Բայրամ տոնի առիթով։




































