Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը տեղեկություն չունի ընդդիմադիր կին պատգամավորների՝ իրավապահների թիրախում հայտնվելու մասին։ Լրագրողներին այս մասին հայտնեց ինքը՝ Կոմիտեի նախագահը։
«ՀԿԿ-ում իրավական որևէ գործընթաց չունենք։ Անկեղծ ասած՝ ձեզանից եմ լսում այդ մասին»,- ասաց նա։
Մամուլն ավելի վաղ գրել էր, որ ընդդիմադիր պատգամավորները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությանը քննադատող ելույթների համար հայտնվել են թիրախում։