Պորտուգալացի մասնագետ Տուլիպան գլխավորել է «Արարատ-Արմենիան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 52-ամյա մասնագետը պորտուգալական ֆուտբոլում աշխատանքի հարուստ փորձ ունի։ Տարբեր տարիների գլխավորել է Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի թիմեր։
Տուլիպան առավել հայտնի է 2017-2020թթ․ «Պորտուի» երիտասարդական թիմերի զարգացման գործում ունեցած իր մեծ ավանդով։
Մասնագետի վերջին ակումբը Պորտուգալիայի 2-րդ լիգան ներկայացնող «Տորենսին» էր։
Մայիսի 29-ին Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը՝ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանն ու Դենիս Զմեուն, ավարտել էին իրենց առաքելությունն «Արարատ-Արմենիայում»։
«Արարատ-Արմենիան» դարձել էր Հայաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի փոխչեմպիոն։ Մինասյանը 2024-ին Հայաստանի լավագույն մարզիչ անվանակարգում 3-ր տեղն էր զբաղեցրել։