ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ բանակի ժամկետային զինծառայության վերաբերյալ նախագիծը լարվածություն է առաջացրել ՔՊ խմբակցության ներսում, հայտնել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ ՔՊ պատգամավորների մի մասը Սարգսյանի դեմ է դուրս եկել՝ հասցնելով նրան, որ երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից հանվել է օրենքի նախագիծը, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռացել է խորհրդարանից:
Իշխանական պատգամավորները պահանջել են փակ հանդիպում Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ինչո՞ւ է նա վերջերս «ինքնաբուխ գործերով զբաղված»:
Թերթի պնդմամբ՝ նախագիծը բուռն արձագանք է ստացել նաև հանրության շրջանում։
Մայիսի 22-ին կառավարությունը հավանություն էր տվել ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը կլինի 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։