Կարմիր և կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ դատական հայցը ներկայացրել էր «Մայր Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս ավագանու անդամ Սամվել Հակոբյանի և փաստաբան Վահե Գրիգորյանի, հայտնել էր «Մայր Հայաստան» նախաձեռնության ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Երևանում կայանման նոր սակագներն ուժի մեջ էին մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ «Ա» գոտում՝ Երևանի փոքր կենտրոնում, կայանելու արժեքը կազմում է տարեկան 160 հազար դրամ, «Բ» գոտում («Ա» գոտուց դուրս գտնվող մյուս բոլոր փողոցները)՝ տարեկան 24 հազար դրամ: