Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը համաշխարհային դասակարգման աղյուսակի 24-րդ հորիզոնականն է զբաղեցնում, դուրս է եկել Հռոմում ընթացող «Մասթերս» մրցաշարի չորրորդ փուլ՝ 6:3, 6:0 հաշվով հաղթելով իտալացի Ֆրանչեսկո Պասարոյին, հայտնել է Championat.com-ը։
«Դժվար է դժգոհ լինել, երբ արդյունքը 12 խաղ անընդմեջ հաղթանակն է։ Անկեղծ ասած՝ սա, հավանաբար, իմ կարիերայի ընթացքում նման հաջողություն առաջին անգամ է գրանցվում։ Բայց, միևնույն ժամանակ, չէի ասի, որ ինձ բացարձակապես կատարյալ էի զգում։ Նախ, այս կորտը մի փոքր այլ է՝ տարբեր ցատկեր, արևի լույսը շողում էր, դրանք միշտ խոչընդոտում էին տեսանելիությանը, ժամանակ է պետք հարմարվելու համար»,- ասել է մարզիկը։
Հաջորդ փուլում Խաչանովը կխաղա Լասլո Ջերեի (Սերբիա) և Կառլոս Ալկարասի (Իսպանիա) միջև խաղի հաղթողի հետ։
Մրցաշարը տեղի է ունենում Իտալիայում և կանցկացվի մայիսի 7-18-ը։