Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, Armenia Today-ին հայտնեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Հարությունյանը չնշեց ազատման պատճառը՝ շեշտելով, որ որոշումն անսպասելի էր, քանի որ Դանիելյանը երեկ բնականոն աշխատել է, իսկ այսօր ազատման դիմում ներկայացրել։
Ազատման դիմումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ստորագրել, նշեց նա։
Արմեն Դանիելյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2024 թվականի նոյեմբերի 11-ից, մինչ այդ վարչապետի աշխատակազմի ՏՄ համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալն էր:
Նոյեմբերի 7-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի՝ աշխատանքից ազատվելու հավանական պատճառներից մեկը Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, որը ցանկանում է այդ պաշտոնում նշանակել իր մտերիմ Դանիելյանին։