«Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը աշխատանքային այցով մարտի 18-ից գտնվելու է Հայաստանում, տեղեկացնում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Ի թիվս պաշտոնական հանդիպումների՝ Ռասմուսենը մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ նախատեսված է նրա մամուլի ասուլիսը։


































