Խորվաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մկրտչյանը, ըստ հաղորդագրության, կմասնակցի Ազգերի լիգայի անցումային փուլի Վրաստանի ընտրանու դեմ հանդիպումներին։
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակում մարտի 20-ին Երևանում կընդունի Վրաստանի հավաքականին, իսկ մարտի 23-ին կանցկացնի պատասխան խաղը Թբիլիսիում։
Մկրտչյանն «Օսիեկ» էր տեղափոխվել 2023 թվականի հուլիսին։ Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արարատ Արմենիա»-ին։ Մինչ խորվաթական ակումբ տեղափոխվելը Մկրտչյանը վարձավճարով հանդես էր գալիս Երևանի ԲԿՄԱ-ում։