Փետրվարի 28-ին Մերիդայում (Մեքսիկա) տեղի է ունեցել WTA-500 Merida Open Akron մրցաշարի քառորդ եզրափակիչ հանդիպումը։ Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է ավստրալուհի Մայա Ջոյնթին, հայտնում է Sports.ru-ն։
Էլինան երեք սեթում հաղթել է 4:6, 6:2, 6:0 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 47 րոպե։
Ավանեսյանը մրցաշարի կիսաեզրափակչում կմրցի Էմմա Նավարո (ԱՄՆ) – Զեյնեփ Սոնմեզ (Թուրքիա) զույգի հաղթողի հետ։
Dubai Open 2025 մրցաշարում երեք հայ շախմատիստ մրցանակային տեղ է զբաղեցրել
Դուբայում անցկացած Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարում երեք հայ շախմատիստ մրցանակային տեղ է զբաղեցրել, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։...