Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ընդգրկվել է Forbes ամսագրի՝ մինչև 2024 թվականի ավարտ ամենախոշոր մրցանակներ ստացած աշխարհի 10 լավագույն շախմատիստների ցանկում։
Նշվում է, որ 42-ամյա Արոնյանը շախմատի առաջնություններից վաստակել է 257 հազար դոլար։
«Հավերժ երիտասարդ Լևոնը ևս մեկ անգամ հասկացնում է, որ դեռ վաղ է իրեն շարքից դուրս թողնելը։ ԱՄՆ-ի գավաթի անսպասելի հաղթանակն Արոնյանին բերեց 90 հազար դոլար, իսկ հետո ավանդույթի համաձայն՝ Grand Chess Tour-ը և Champions Chess Tour-ն են»,- նշել է Forbes ամսագիրը։
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով ԱՄՆ էր տեղափոխվել 2021 թվականի մարտին, նույն թվականի դեկտեմբերից հանդես է գալիս ամերիկյան դրոշի ներքո։
Հունվարի 18-ին Արոնյանն աջակցել էր Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ Բաքվում նրա դատավարությունը «դատարանի նկատմամբ ծաղր» անվանելով։
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 3-ին
Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...