Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացրել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Աղվանի-Տաթև-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գորիս քաղաքում և Լծեն-Աղվանի-Տաթև ավտոճանապարհին մառախուղ է։
Ծառայությունից վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։