Հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ըստ գերատեսչության՝ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով, Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց կունենան, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Տեղի կունենա փաստաթղթերի ստորագրում։