«Լոկոմոտիվ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը մեկնաբանել է թիմի առաջատար խաղացողներից մեկի՝ Նաիր Թիկնիզյանի հեռանալու մասին լուրերը, հայտնել է sport24.ru-ն։
«Կա իրականություն և կա վիրտուալություն. սրանք տարբեր բաներ են։ Այսօրվա դրությամբ ակումբում առաջարկներ չկան։ Հենց լինի, ակումբը կքննարկի այն»,- ասել է մարզիչը։
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը խոսել էր 24-ամյա պաշտպան Թիկնիզյանի ձախողված տրանսֆերի մասին։