Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս 2,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Այն զգացվել է Սպիտակ քաղաքում և Արևաշող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 18:31-ին՝ օջախի 10 կմ խորությամբ։ Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: