Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա հավելել է, որ ազատման դիմում գրելը «կապ չունի այսօրվա դեպքերի հետ»:
Այսօր ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ Մարտիրոսյանին հրահանգել են ազատման դիմում գրել։ «Չի բացառվում, որ վերջինիս տրված այս հրահանգը կապված լինի դեկտեմբերի 16-ի աղմկահարույց բացահայտման հետ, որն էլ կապված է Արագածոտնի մարզպետի օգնականի հետ։ Ըստ տարածված լուրերի՝ նա կասկածվում է թմրանյութերի օգտագործման մեջ»,- գրել էր թերթը։