Դոհայում ընթացող Qatar Masters Open 2024 շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատար է, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Սարգսյանից կես միավորով հետ են գրոսմայստերներ Անդրեյ Եսիպենկոն, Արջուն Էրիգաիսին և Սալեհ Սալեմը։
Դեկտեմբերի 10-ին հայ գրոսմայստերը կմրցի Արջուն Էրիգայիսիի հետ, մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ, հավելել են ֆեդերացիայից։
Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 3-ին և կավարտվի դեկտեմբերի 12-ին։