Ծագումով հայ մոսկվաբնակ, 17-ամյա Էլեն Բադալյանը «Россия-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе» շոուի ժամանակ մեծ հաջողության է հասել. ի նշան հավանության՝ ժյուրիի բոլոր 100 ներկայացուցիչները ոտքի են կանգնել և ծափահարել նրան։
Նա կատարել է Քրիստինա Ագիլերայի, Լիլ Քիմի, Միայի և Փինկի Lady Marmalade երգը, որը դարձել է Moulin Rouge ֆիլմի սաունդթրեքը և անցել կիսաերզափակիչ։ Ագիլերան, Քիմը, Միան և Փինքն ստացել էին հեղինակավոր «Գրեմմի» մրցանակ՝ լավագույն համատեղ փոփ վոկոլ անվանակարգում։
«Կարելի է պարզապես ավարտել մրցույթը, այն հզոր էր: Պարզապես գեղեցկուհի»,- ասել է «Ну-ка, все вместе»-ի ժյուրիի նախագահ, ռուս երգիչ Սերգեյ Լազարևը։
Բադալյանը մանկուց մասնակցել է տարբեր մրցույթների, «Աստղային բումի» դափնեկիր է, լավ է հանդես եկել «Ռուսաստանի ոսկե ձայն» փառատոնում։ Նրա ծնողները ներկա են գտնվել դստեր բոլոր ելույթներին։ Բադալյանն իր ամենանվիրված երկրպագուն է համարում կրտսեր քրոջը՝ Արինային։ Նա սովորել է «Կուսկովոյի» մանկական արվեստի դպրոցում։
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր
Ֆրանսիայում 2027 թվականի հունվարից արգելվում է 15 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցիալական ցանցեր, հայտնել է BBC-ն։ Ֆրանսիան դարձել է առաջին...






































