• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Օգոստոս 2025 02:13
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Փաշինյանը կիրանցիներին մեղադրել է Հայաստանը փրկելու ցանկություն չունենալու մեջ․ ԶԼՄ

Հասարակություն, Ներքաղաքական, Քաղաքականություն,
01 Մայիս 2024 15:58
ShareShareShare
Փաշինյանը կիրանցիներին մեղադրել է Հայաստանը փրկելու ցանկություն չունենալու մեջ․ ԶԼՄ
telegram

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչներին մեղադրել է Հայաստանը փրկելու ցանկություն չունենալու մեջ, գրել է «Հրապարակ»-ը։ Կառավարության ղեկավարի հանդիպումը տավուշցիների հետ տեղի էր ունեցել ապրիլի 29-ին։

Թերթի տեղեկություններով՝ վարչապետը կիրանցիներին ամոթանք է տվել, որ «չեն ուզում մի կտոր հող զիջել ողջ Հայաստանը փրկելու, պատերազմը կանխելու համար»։ Փաշինյանը նրանց վստահեցրել է, որ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումն իրականացվում է հանուն Հայաստանի անկախության և գոյության։

«Հրապարակ»-ը հավելել է, որ վարչապետը կիրանցիներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ դիմադրությունը։ Կիրանցիները նշել են, որ տան դիմաց տանկ կկանգնեցնեն կամ կվառեն տները, որ թույլ չտան ադրբեջանցիների ոտքը Կիրանց մտնի։ Փաշինյանն, իր հերթին, ասել է՝ անօգուտ է, ինչ էլ անեն՝ ոչինչ չեն կարող փոխել։

Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում գյուղացիները տեղեկացել են, որ հայ-ադրբեջանական նոր սահմանն անցնելու է ոչ թե գյուղի մեջտեղում գտնվող կամրջի կեսով, այլ ավելի խորքից։

«Փաշինյանն ասել է, որ հնարավոր է գյուղը կիսվի, մեծ մասն անցնի Ադրբեջանին, մասնագետների առաջիկա աշխատանքների արդյունքում կորոշվի, թե կոնկրետ որտեղով է գծվելու սահմանը: Գյուղացիները խնդրել են՝ գոնե կամուրջը չտալ, ասել է՝ հնարավոր չէ, նշել է նաև՝ իբր ինքն էլ չի իմացել, որ գյուղը կիսվելու է, նախնական տարբերակով` ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմն այդ մասին տեղեկացված չեն եղել, իբր ՌԴ ԳՇ քարտեզներն ստանալուց հետո են դա իմացել»,- գրել է թերթը։

ՀՀ վարչապետը, ըստ «Հրապարակ»-ի, փորձել է կիրանցիներին հանել ճանապարհը փակող համագյուղացիների և նրանց պարբերաբար այցելող, աջակցություն ցուցաբերող հասարակական գործիչների դեմ։

«Միևնույն ժամանակ` անվտանգության զրո երաշխիք է տվել, ասելով` գործընթացը կյանքի կոչելուց հետո գուցե 7 օր խաղաղ ապրեք, բայց 8-րդ օրը չի կարող ասել՝ ինչ կլինի։ Փորձել է հանգստացնել, թե տուն կորցնողները փոխհատուցում կստանան, կքննարկեն այդ հարցը, բայց կիրանցիները սաստել են Փաշինյանին, ասել են, որ ընդհանրապես չեն ուզում այս թեման քննարկել, իրենք չեն պատրաստվում աճուրդի հանել հայրենիքը»,- նշել է թերթը։

Կիրանցիները Տավուշ վերադառնալուց հետո քննարկել են Փաշինյանի հետ հանդիպումը և որոշել, որ շարունակելու են իրենց դիմադրությունը։ Քննարկվել է փակել ոչ միայն մայրուղիները, այլև դաշտային ճանապարհները, որպեսզի թաքուն սյուներ տեղադրող և քարտեզագրման աշխատանքներ կատարող մասնագետների մուտքը փակվի։

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների բողոքի ակցիաներն սկսվել էին ապրիլի 19-ի երեկոյան։ Ցուցարարները փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը ՀՀ ԱԳՆ հայտարարութունից հետո, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։

telegram
Tags: АрменияԿիրանցՏավուշՓաշինյնա

Առնչվող Նորություններ

Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի

Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի

03 Օգոստոս 2025 21:40

Մոտ ապագայում բոլոր էներգետիկ ռեսուրսները և լոգիստիկ երթուղիները Թուրքիա կհասցվեն «Զանգեզուրի միջանցքով»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական...

Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

03 Օգոստոս 2025 19:11

Իրաքի Շանգալ եզդիաբնակ մարզում 2014 թվականի այս օրը՝ օգոստոսի 3-ին, իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻԼԻՊ) կողմից սանձազերծված արյունալի...

Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

03 Օգոստոս 2025 16:27

Եմենի հարավային Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել, ինչի հետևանքով ավելի քան 20 մարդ զոհվել է,...

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

03 Օգոստոս 2025 14:56

Սևանա լճում այսօր 16-ամյա տղա է խեղդվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ջրային վաշտի պարեկները նավակով և սկուտեռով քաղաքացիների...

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

03 Օգոստոս 2025 10:18

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով կա զոհ։ Ավտովթարի մասին...

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37

Հայաստանի մարզերում օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5...

Ավելին
  • Լուրեր
Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել

Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել

04 Օգոստոս 2025 00:32
Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ

Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ

03 Օգոստոս 2025 23:18
Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին վթարի հետևանքով կա 6 վիրավոր

Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին վթարի հետևանքով կա 6 վիրավոր

03 Օգոստոս 2025 22:28
Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի

Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի

03 Օգոստոս 2025 21:40
Ջենիֆեր Լոպեսը գրառում է արել երևանյան համերգից առաջ

Ջենիֆեր Լոպեսը գրառում է արել երևանյան համերգից առաջ

03 Օգոստոս 2025 21:06
Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Եղիշե Մոսեսյանը նվաճել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը

03 Օգոստոս 2025 21:03
Մեկ օրում արեգակի վրա երկու հզոր բռնկում է տեղի ունեցել

Արևի վրա մեկուկես ամսվա ընթացքում ամենաուժեղ բռնկումն է տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 20:09
Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

Ավելի քան 3000 կին ու աղջիկ՝ ստրկության մեջ, 15 հազար զոհ. 11 տարի առաջ Իրաքում եզդիների ցեղասպանություն իրականացվեց

03 Օգոստոս 2025 19:11
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը շարունակում է առկա լինել

03 Օգոստոս 2025 17:30
Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ

Դամասկոսը և քրդական կոալիցիան մեղադրել են միմյանց Սիրիայի հյուսիսում հրետակոծության մեջ

03 Օգոստոս 2025 16:53
Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

Եմենում ներգաղթյալներով նավ է խորտակվել․ կան տասնյակ զոհեր

03 Օգոստոս 2025 16:27
Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

Սևանա լճում 16-ամյա տղա է խեղդվել․ ԶԼՄ

03 Օգոստոս 2025 14:56
ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում պտտահողմեր են տեղի ունեցել

03 Օգոստոս 2025 14:02
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով գիշերը ավելի քան 15,000 տուն է ջրի տակ մնացել

03 Օգոստոս 2025 12:52
Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

Սոչիի օդանավակայանում 26 չվերթ է հետաձգվել

03 Օգոստոս 2025 11:28
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին վթարի հետևանքով վարորդը մահացել է

03 Օգոստոս 2025 10:18
Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

Սոչիում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով նավթամբարում հրդեհ է բռնկվել

03 Օգոստոս 2025 09:30
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 3-ին

03 Օգոստոս 2025 07:37
Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել
Աշխարհում

Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել

04 Օգոստոս 2025 00:32

Ավստրալիայի արևելյան մի շարք քաղաքներ ծածկվել են տասնամյակների ընթացքում ամենաբարձր ձյան մակարդակով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իշխանություններին։ «Արևելյան Ավստրալիայի...

ԿարդալDetails
Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ
Մշակույթ

Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ

03 Օգոստոս 2025 23:18

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ