Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումն ավարտվել է առանց պայմանավորվածությունների։
Հայկական գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «շարունակելու են քննարկել բաց հարցերը»։
Հանդիպման թեման երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն էր։ Այն տեղի է ունեցել Բեռլինում փետրվարի 28-ին և 29-ին։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների երկրորդ օրվա մեկնարկի մասին։