Փետրվարի 20-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 1-6 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4, նախալեռնային շրջաններում՝ 7-10 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում փետրվարի 19-ի ցերեկն սպասվում է 1-4 աստիճան տաքություն: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 4-9 տաքություն, Տավուշի մարզում՝ 5-10 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 1-3, նախալեռնային շրջաններում՝ 6-11 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 11-13 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 11-13 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-3 աստիճանից, նախալեռնային շրջաններում՝ 10-12 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում 4-8 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, փետրվարի 20-ին սպասվում են տեղումներ։ Ցերեկն սպասվում է 5-7 աստիճան տաքություն։