Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում Հայաստան, ինչի հետևանքով երկրի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հայտնում են, որ հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով։
Առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին մերկասառույց։