• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Հուլիս 2025 23:35
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ԿԳՄՍՆ-ն հայտնել է Ցանցային հայագիտական համալսարան ստեղծելու մասին

Հասարակություն, Մշակույթ,
11 Դեկտեմբեր 2023 21:54
ShareShareShare
ԿԳՄՍՆ-ն հայտնել է Ցանցային հայագիտական համալսարան ստեղծելու մասին
telegram

ԿԳՄՍՆ-ն հայտնել է, որ նախարարի հրամանով հաստատվել է համագործակցության ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման հայեցակարգը, որով սահմանվում են համալսարանի ձևավորման համար ձեռնարկվող քայլերի շրջանակը և զարգացման սկզբունքները:

Նշվում է, որ Ցանցային հայագիտական համալսարանի ստեղծմամբ հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց զարգացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակ:

Գերատեսչության փոխանցմամբ՝ Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման համար հիմք են հանդիսանում՝

  • օտարերկրյա պետություններում հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը,

  • հայկական սփյուռքի ջանքերը՝ ուղղված օտարերկրյա պետություններում հայ ինքնության պահպանմանը,

  • Հայաստանի ջանքերը՝ ուղղված ամբողջ աշխարհում հայագիտության զարգացմանը և հայկական մշակույթի ու քաղաքակրթության տարածմանը։

«Ցանցային հայագիտական համալսարանի գործունեությամբ հնարավոր կլինի իրականացնել հայագիտության միասնական և համակարգված քաղաքականություն, սահմանել գերակա ուղղություններ։ Մասնավորապես՝ Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող հայագիտական հաստատությունների համագործակցությամբ մշակել և իրականացնել կրթահետազոտական նպատակային ծրագրեր, էլեկտրոնային կայքի միջոցով ձևավորել միասնական տեղեկատվական հարթակ՝ հետազոտվող թեմաների և նյութերի մասին տեղեկությունն առավելագույն չափով հասանելի դարձնելու նպատակով, ընդլայնել հայագիտական լավագույն աշխատանքների հանրային հասանելիության շրջանակը՝ ապահովելով դրանց տարածումը տարբեր լեզուներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ Ցանցային հայագիտական համալսարանի կառավարումը կիրականացվի մեկ կենտրոնից՝ համակարգող մարմնի միջոցով։ Նման մարմին կարող է հանդիսանալ Հայաստանում գործող որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն կամ գիտահետազոտական կենտրոն: Համալսարանի գործունեության համակարգումը կիրականացվի կառավարման խորհրդի միջոցով, որը կձևավորվի համալսարանի մասնակից հանդիսացող կրթագիտական հաստատությունների ներկայացուցիչներից:

Համալսարանի գործունեությունը կառուցված է լինելու կրթական ծրագրերի իրականացման ցանցային ձևի հիման վրա, ինչը հնարավորություն կտա ուսանողներին և հետազոտողներին ընդգրկվելու կրթահետազոտական համատեղ ծրագրերում՝ օգտագործելով համալսարանում ընդգրկված կառույցների հնարավորությունները:

«Օտարերկրյա պետությունների բուհերը կամ գիտահետազոտական կազմակերպությունները, որոնք ցանկանում են միանալ Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման համընկերության (կոնսորցիումի) մասին հուշագրին և մասնակիցների կողմից իրականացվող համատեղ ծրագրերին, կգնահատվեն նախապես մշակված և հաստատված չափանիշներով: Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման առաջին փուլում կդիտարկվի ՀՀ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների և ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում ներառված 13 պետությունների 15 կրթագիտական կառույցների ընդգրկումը: Երկրորդ փուլում հնարավորություն կընձեռվի ընդլայնելու Ցանցային հայագիտական համալսարանի գործունեության շրջանակը՝ ներգրավելով կրթագիտական նոր կառույցներ: Կդիտարկվի կրթաթոշակներ տրամադրելու հնարավորությունը ինչպես կարճաժամկետ հատվածում, այնպես էլ ամբողջական կրթական ծրագրի յուրացման համար: Դրանք կտրամադրվեն Ցանցային հայագիտական համալսարանում ընդգրկված ուսանողներին և հետազոտողներին՝ սովորելու և հետազոտություններ իրականացնելու ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա պետությունների բուհերում և կրթագիտական կառույցներում: Հայագիտության զարգացմանն ուղղված գործընթացներն արդյունավետ դարձնելու նպատակով կարող է դիտարկվել հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող մարմնի ստեղծում, օրինակ՝ հիմնադրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համաձայն հայագիտության զարգացման ռազմավարության թիրախային ուղղությունների՝ կմշակվի Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման ռազմավարությունը, որում կներկայացվեն ծրագրային միջոցառումները և ֆինանսավորումը՝ Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման գործընթացն ապահովելու համար:

ԿԳՄՍՆ-ն հայտնել է, որ Ցանցային հայագիտական համալսարանի ձևավորման և զարգացման ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանալու ՀՀ պետական բյուջեն, Ցանցային հայագիտական համալսարանում ընդգրկված կրթագիտական կառույցների, ինչպես նաև միջազգային գործընկեր կառույցների ներդրումային ֆինանսական միջոցները:

Գերատեսչության փոխանցմամբ՝  2012 թվականից ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը: 2023 թվականին ծրագիրն իրականացվել է 13 պետությունների 15 կառույցներում։ Ծրագիրը, որում ընդգրկված է շուրջ 200 ուսանող, իրականացվում է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության և կրթագիտական համապատասխան կառույցի միջև ստորագրված՝ դասավանդման և հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ պայմանագրերի հիման վրա:

Նշվում է, որ Օտարերկրյա պետությունների համալսարանների, թանգարանների և գիտահետազոտական կառույցների հենքի վրա ներկայում գործում են 100-ից ավելի հայագիտական կենտրոններ, որոնք կարող են դիտարկվել որպես առանձին հաստատություններ կամ միավորվելով կազմել կրթագիտական համընդհանուր ցանցային կառույց՝ մեկտեղելով կրթագիտական կարողությունը։

telegram
Tags: ՀայաստանՀՀ ԿԳՄՍ նախարարությունՑանցային հայագիտական համալսարան

Առնչվող Նորություններ

ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

Խնդիրը կարգավորվել է և համակարգն անխափան աշխատում է․ ArCa

23 Հուլիս 2025 19:41

ArCa համակարգով կատարվող վճարումների հետ կապված խնդիրը 17:05-ից խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է և համակարգն անխափան աշխատում է, հայտնում է վճարային...

Պարեկներից մեկը հարվածել է ձերբակալվածին, մյուսը՝ չի միջամտել․ նրանց պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ

Պարեկներից մեկը հարվածել է ձերբակալվածին, մյուսը՝ չի միջամտել․ նրանց պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ

23 Հուլիս 2025 14:11

Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից անձին խոշտանգելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Քննչական կոմիտեն: Գերատեսչությունը մանրամասնել...

Հայաստանի ArCa համակարգում առկա է խափանում. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

Հայաստանի ArCa համակարգում առկա է խափանում. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

23 Հուլիս 2025 11:45

Այսօր առավոտից ArCa համակարգում համատարած խափանումներ են փոխանցումներ, կանխիկացում ու վճարումներ կատարելու գործարքներում։ Խնդիրներ են գրանցվել ինչպես խանութներում վճարումների, այնպես...

Պահանջատիրությունը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև․ Գարեգին 2-րդ

Մայր Աթոռը նոր տեսախցիկներով կնույնականացնի իր դեմ գրոհ կազմակերպող անձանց և կարգելի հետագա մուտքը եկեղեցի․ ԶԼՄ

23 Հուլիս 2025 10:15

Մայր Աթոռն օրերս ձեռք է բերել տեխնիկական սարքերի մեծ խմբաքանակ, որը թույլ կտա իր ողջ տարածքը վերահսկել փոքր ու մեծ...

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 23-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

23 Հուլիս 2025 09:53

Հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 23-ին

23 Հուլիս 2025 07:38

Հայաստանի մարզերում հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...

Ավելին
  • Լուրեր
Ստամբուլում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը

Ստամբուլում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը

23 Հուլիս 2025 23:17
Աուդիտ և հնարավոր ազատումներ՝ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը վճիռ չի ընդունել, այլ որոշում․ Պետրոսյան

23 Հուլիս 2025 22:29
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Թեհրանը համաձայնել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների այցին

23 Հուլիս 2025 21:59
Փաստաբանը հայտնել է Երևանում բողոքի ակցիաների գործով Արցախի նախկին բնակչուհու ձերբակալության մասին

Արցախցիների հասցեին ատելության կոչեր անելու փաստով կհարուցվի քրեական վարույթ․ փաստաբան

23 Հուլիս 2025 21:12
«Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը

Միքայել Սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է․ պաշտպանական թիմ

23 Հուլիս 2025 20:39
ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

Խնդիրը կարգավորվել է և համակարգն անխափան աշխատում է․ ArCa

23 Հուլիս 2025 19:41
ԱՄՆ 87 կոնգրեսականներ Թրամփի վարչակազմից պահանջել են ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ

ԱՄՆ 87 կոնգրեսականներ Թրամփի վարչակազմից պահանջել են ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ

23 Հուլիս 2025 19:21
Հիբրիդային պատերազմի դրսևորում. Երևանը մեկնաբանել է «Սյունիքն ԱՄՆ-ին փոխանցելու» մասին հրապարակումը

Հիբրիդային պատերազմի դրսևորում. Երևանը մեկնաբանել է «Սյունիքն ԱՄՆ-ին փոխանցելու» մասին հրապարակումը

23 Հուլիս 2025 18:45
Ջեյմս Բոնդի երկրպագուն Մեծ Բրիտանիայում մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Ջեյմս Բոնդի երկրպագուն Մեծ Բրիտանիայում մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

23 Հուլիս 2025 18:22
«Առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով». Նարեկ Կարապետյանը դիմել է կառավարությանը

«Առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով». Նարեկ Կարապետյանը դիմել է կառավարությանը

23 Հուլիս 2025 18:06
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել են Արցախում էթնիկ զտումները դատապարտող և քրիստոնյաներին պաշտպանելու կոչ անող բանաձևեր

23 Հուլիս 2025 17:58
Չպատասխանել Փաշինյանի հակաեկեղեցական հրապարակումներին․ ԶԼՄ-ն հայտնել է Մայր Աթոռի որոշման մասին

Որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակել տեղապահ, որը չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին. վարչապետն առաջարկ է ներկայացրել

23 Հուլիս 2025 17:47
Թուրքիան ներկայացրել է իր առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

Թուրքիան ներկայացրել է իր առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

23 Հուլիս 2025 16:57
Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 23-ին՝ ըստ ԿԲ տվյալների

23 Հուլիս 2025 16:33
Ղազինյանը դիմել է դատարան ՀԷՑ-ի իր պաշտոնում վերականգնվելու համար

Ղազինյանը դիմել է դատարան ՀԷՑ-ի իր պաշտոնում վերականգնվելու համար

23 Հուլիս 2025 15:56
Ի՞նչ է սպասվում ՀԷՑ-ին՝ դատարանում հաղթանակից հետո․ Սարգսյանի պարզաբանումը

Ի՞նչ է սպասվում ՀԷՑ-ին՝ դատարանում հաղթանակից հետո․ Սարգսյանի պարզաբանումը

23 Հուլիս 2025 14:55
Իրանի միջուկային ներուժը գիտնականների մտքում է, ոչ թե միջուկային օբյեկտներում․ Փեզեշքիանը՝ Թրամփին

Իրանի միջուկային ներուժը գիտնականների մտքում է, ոչ թե միջուկային օբյեկտներում․ Փեզեշքիանը՝ Թրամփին

23 Հուլիս 2025 14:50
Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու իր կնոջ հետ պաշտոնապես ամուսնացած չէ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու իր կնոջ հետ պաշտոնապես ամուսնացած չէ

23 Հուլիս 2025 14:45
Պարեկներից մեկը հարվածել է ձերբակալվածին, մյուսը՝ չի միջամտել․ նրանց պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ

Պարեկներից մեկը հարվածել է ձերբակալվածին, մյուսը՝ չի միջամտել․ նրանց պաշտոնավարումը կասեցվել է․ ՔԿ

23 Հուլիս 2025 14:11
«Ես»-երի մրցակցությունը «մենք»-երի գաղափարով փոխարինելու ժամանակն է ՀՀ-ում․ Նարեկ Մանուկյան

«Ես»-երի մրցակցությունը «մենք»-երի գաղափարով փոխարինելու ժամանակն է ՀՀ-ում․ Նարեկ Մանուկյան

23 Հուլիս 2025 13:44
Հայաստանում վաղուց գոյության պայքար է, 2026-ից հետո այս իշխանությունը չի լինելու․ Նաիրի Սարգսյան

Հայաստանում վաղուց գոյության պայքար է, 2026-ից հետո այս իշխանությունը չի լինելու․ Նաիրի Սարգսյան

23 Հուլիս 2025 13:41
Գեղարքունիքի մարզում ՊՆ 2 «Ուրալ»-ների և Ford Transit-ի բախման հետևանքով տուժել է 4 զինծառայող

Գեղարքունիքի մարզում ՊՆ 2 «Ուրալ»-ների և Ford Transit-ի բախման հետևանքով տուժել է 4 զինծառայող

23 Հուլիս 2025 13:40
«Արմենիա 2026»․ Երևանում նոր քաղաքական հուշագիր է ստորագրվում (ուղիղ)

«Արմենիա 2026»․ Երևանում նոր քաղաքական հուշագիր է ստորագրվում (ուղիղ)

23 Հուլիս 2025 13:04
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ Կարապետյանի հաղթանակին միջազգային դատարանում

23 Հուլիս 2025 12:56
ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

23 Հուլիս 2025 12:56
Արցախի Մարտակերտի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել

Արցախի Մարտակերտի շրջանում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

23 Հուլիս 2025 12:21
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայի ամառային ունիվերսիադայում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Գերմանիայի ամառային ունիվերսիադայում սահմանել է ՀՀ նոր ռեկորդ

23 Հուլիս 2025 12:19
Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար

Եկատերինբուրգում ձերբակալվել է ադրբեջանական ծագմամբ գործարար

23 Հուլիս 2025 11:50
Հայաստանի ArCa համակարգում առկա է խափանում. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

Հայաստանի ArCa համակարգում առկա է խափանում. քարտային վճարումներն ու փոխանցումները չեն աշխատում

23 Հուլիս 2025 11:45
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

23 Հուլիս 2025 11:15
Ստամբուլում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը
Աշխարհում

Ստամբուլում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը

23 Հուլիս 2025 23:17

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլում կողմերը պայմանավորվել են ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց փոխանակումների մասին,...

ԿարդալDetails
Աուդիտ և հնարավոր ազատումներ՝ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը վճիռ չի ընդունել, այլ որոշում․ Պետրոսյան

23 Հուլիս 2025 22:29

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը վճիռ չի ընդունել, այլ որոշում, 24News-ին հայտնել է ՀԷՑ-ում պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ