Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում, հանքարդյունահանողն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է, գրում է «Հետք»-ը։
Նշվում է, որ հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել, Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է և շարունակվում է նաև այսօր։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Մասիս համայնքի Ռանչպար գյուղից Արաքս գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում՝ Քասախ գետի ափերով պարփակված տարածքում, 2023թ. սկզբից ավազի արդյունահանում է կատարվում։ Արբանյակային լուսանկարների միջոցով երևում է, որ հանքարդյունահանում իրականացում է առնվազն 2023թ. ապրիլից։
Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ հողամասի սեփականատերը Հուսիկ Բաղդասարյանն է։ Տարածքում ձկնաբուծական տնտեսություն է գործել, որը երկար տարիներ նպատակային նշանակությամբ չի օգտագործվել։ 2022թ. 64 հա հողատարածքը վարձակալության իրավունքով գրանցվել է «Արարակ» ՍՊԸ-ի անվամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։