Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևանում հոկտեմբերի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Արցախում հոկտեմբերի 14-ին տեղումներ չեն սպասվում։ Ցերեկն սպասվում է +19-ից +23, գիշերը՝ +6-ից +9 աստիճան տաքություն։



































