• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
14 Հունիս 2025 15:49
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել

Հայաստան, Քաղաքականություն,
23 Սեպտեմբեր 2023 00:56
ShareShareShare
Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել
telegram

Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտից շարունակվել են բողոքի զանգվածային ակցիաներն ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականի պահանջով։

Անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվել էին մի շարք կենտրոնական փողոցներ, բերման էր ենթարկվել «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ինչպես նաև տեղի էին ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։

Կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր վերջինիս ձերբակալության մասին։

Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իրավիճակն էապես տարբերվում է «Փրկության» ու «Դիմադրության» շարժումների ժամանակ առկա իրավիճակից։ «Առաջին դեպքում մարդկանց մեծ մասը շփոթված էր և կողմնորոշված չէր։ Երկրորդ դեպքում՝ Փաշինյանը հանրության մեջ որոշակի կշիռ ուներ։ Այժմ ես չեմ ասի, որ ժողովրդի մեծ մասը մեր կողմն է, բայց ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլի դեմ է։ Այս անգամ նա չի կարող խուսափել պարտությունից»,- ասել էր նա։

Երեկոյան Անդրանիկ Թևանյանը ներկայացրել էր սեպտեմբերի 23-ի և 24-ի պլանները և հայտնել գործողությունների հաջորդականությունը․ «Վաղը բոլոր այն խմբերը, ովքեր արդեն կազմակերպված են, քաղաքի և մարզերի տարբեր տեղերում, տարբեր ժամերի իրականացնում են հետևյալ գործողությունները՝ հավաքներ, քարոզչություն, երթեր, փողոցներ փակել, իսկ նրանք, ովքեր նոր են միանում, իրականացնում են կազմակերպչական աշխատանքներ՝ անդադար կապի մեջ լինելով մեզ հետ։ Որպես անհամաձայնության արտահայտություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ դիրքորոշումներն արտահայտող պաստառներով շրջել մարդաշատ վայրերով, ցեղասպան քաղաքականություն վարող պաշտոնյանների հանդիպելիս արտահայտել հստակ քաղաքացիական դիրքորոշում, չչեղարկված հանրային կամ փակ միջոցառումների ժամանակ իրականացնում ենք բողոքի ակցիաներ: Կիրակի օրը՝ ժամը 18։00-ին, հավաքվում ենք այստեղ (Հանրապետության հրապարակ) և մենք կնշենք, թե ինչ պետք է արվի հետագա քայլերի, գործողությունների առումով»,- ասել էր նա։

Ակցիան եզրափակվել էր երթով, որն իրականացվել էր Ամիրյան և Մաշտոց-Սարյան փողոցներով, Վազգեն Սարգսյան փողոցով դեպի քաղաքապետարան, Խանջյանով դեպի վերև և Սասունցի Դավիթ փողոցով դեպի ներքև՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Armenia Today-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ի բողոքի գործողությունների ընթացքում՝ վարչական իրավախախտումներ իրականացնելու համար, ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 98 անձ։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։

ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին, որի պայմաններն էին՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։

Պայմանավորվածության համաձայն՝ սեպտեմբերի 21-ին Եվլախում տեղի էր ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հայտնել էր, որ կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ։

Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների ֆոնին Երևանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ի հանրահավաքում հայտարարել էր ամենօրյա զանգվածային քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին։ 

telegram
Tags: բողոքի ակցիաներԵրթերընդդիմության հանրահավաքԼեռնային Ղարաբաղ

Առնչվող Նորություններ

ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են․ CNN

ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են․ CNN

14 Հունիս 2025 15:41

ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են Իրանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների արդյունքում, CNN-ի լրագրող...

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ չի պայմանավորվել ո՛չ հրադադարի, ո՛չ էլ բանտարկյալների ազատ արձակման շուրջ․ Նեթանյահու

Իսրայելն ընդլայնում է Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված ռազմական գործողության մասշտաբները

14 Հունիս 2025 14:02

Իսրայելի պաշտպանության ուժերը ընդլայնում են Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված ռազմական գործողության մասշտաբները, որը իրականացվում է Իրանի տարածքում, հայտնել է...

Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ

Իրանի Չամրան քաղաքում Իսրայելի հարվածի հետևանքով 20 երեխա է զոհվել

14 Հունիս 2025 13:06

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շահիդ Չամրան քաղաքում Իսրայելի հարվածից հետո շենք է փլուզվել, հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը՝ հրապարակելով ավերածությունների կադրերը։...

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո ՀՀ հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո ՀՀ հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա

14 Հունիս 2025 12:22

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Հայաստանի հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա, հայտնել է Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կոնտրոնը։ Ըստ...

Ադրբեջանը ՀՀ-ի հաշվին իր կենսական խնդիրները լուծելու հնարավորություններ է փնտրում․ Աբրահամյան

Իրանի «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում «Զանգեզուրի միջանցք»-ի ուղղությամբ․ Աբրահամյան

14 Հունիս 2025 11:48

Իրանի ներկայիս «զբաղվածությունը» (կապված Իսրայելի հարձակման հետ- AT) վտանգավոր վիճակ է ստեղծում Հայաստանի համար, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...

ԶԼՄ-ները տեղեկացել են Նյու Յորքում Փաշինյան-Էրդողան նախատեսված բանակցությունների մասին

ԶԼՄ-ն հայտնել է Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելու հնարավոր ամսաթիվը

14 Հունիս 2025 10:33

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝...

Ավելին
  • Լուրեր
ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են․ CNN

ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են․ CNN

14 Հունիս 2025 15:41
Հռոմի պապն Իրանին և Իսրայելին խելամիտ գործելու կոչ է արել

Հռոմի պապն Իրանին և Իսրայելին խելամիտ գործելու կոչ է արել

14 Հունիս 2025 15:32
Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին

Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին

14 Հունիս 2025 15:20
Թրամփը Մասկի հետ վեճից հետո հանձնարարել է վերանայել SpaceX-ի հետ կնքված կառավարական պայմանագրերը

Թրամփը Մասկի հետ վեճից հետո հանձնարարել է վերանայել SpaceX-ի հետ կնքված կառավարական պայմանագրերը

14 Հունիս 2025 14:57
Բաքուն «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար Երևանից «կոնկրետ քայլեր» է ակնկալում

Բաքուն «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար Երևանից «կոնկրետ քայլեր» է ակնկալում

14 Հունիս 2025 14:46
Մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը

Մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը

14 Հունիս 2025 14:40
Թեհրանը կայրվի, եթե շարունակի հրթիռներ արձակել․ Իսրայելի պաշտպանության նախարար

Թեհրանը կայրվի, եթե շարունակի հրթիռներ արձակել․ Իսրայելի պաշտպանության նախարար

14 Հունիս 2025 14:28
Mercedes-Benz-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում․ վարորդը հոսպիտալացվել է

Mercedes-Benz-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում․ վարորդը հոսպիտալացվել է

14 Հունիս 2025 14:15
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ չի պայմանավորվել ո՛չ հրադադարի, ո՛չ էլ բանտարկյալների ազատ արձակման շուրջ․ Նեթանյահու

Իսրայելն ընդլայնում է Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված ռազմական գործողության մասշտաբները

14 Հունիս 2025 14:02
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են առկա իրավիճակը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են առկա իրավիճակը

14 Հունիս 2025 13:51
Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ

Իրանի Չամրան քաղաքում Իսրայելի հարվածի հետևանքով 20 երեխա է զոհվել

14 Հունիս 2025 13:06
Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո ՀՀ հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո ՀՀ հարավում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա

14 Հունիս 2025 12:22
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում

Դատարանը Հովիկ Աբրահամյանին ենթարկել է տնային կալանքի․ փաստաբան

14 Հունիս 2025 12:12
Ադրբեջանը ՀՀ-ի հաշվին իր կենսական խնդիրները լուծելու հնարավորություններ է փնտրում․ Աբրահամյան

Իրանի «զբաղվածությունը» վտանգավոր վիճակ է ստեղծում «Զանգեզուրի միջանցք»-ի ուղղությամբ․ Աբրահամյան

14 Հունիս 2025 11:48
ԶԼՄ-ները տեղեկացել են Նյու Յորքում Փաշինյան-Էրդողան նախատեսված բանակցությունների մասին

ԶԼՄ-ն հայտնել է Փաշինյանի՝ Թուրքիա մեկնելու հնարավոր ամսաթիվը

14 Հունիս 2025 10:33

Փաշինյանը շնորհավորել է ՄԹ թագավորի ծննդյան օրն ու հայտնել հարաբերությունները խորացնելու իր ցանկությունը

14 Հունիս 2025 10:16
Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածները. ի՞նչ է հայտնի մինչ այժմ

Իրանի ԶՈւ-ն Թուրքիայի հետ սահմանին մի քանի իսրայելական ԱԹՍ է խոցել

14 Հունիս 2025 10:02
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 14-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

14 Հունիս 2025 09:41
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 14-ին

14 Հունիս 2025 07:42
Հայաստանում կանցկացվի Բրյուսելի գինու միջազգային մրցույթը

Հայաստանում կանցկացվի Բրյուսելի գինու միջազգային մրցույթը

14 Հունիս 2025 01:06
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ չի պայմանավորվել ո՛չ հրադադարի, ո՛չ էլ բանտարկյալների ազատ արձակման շուրջ․ Նեթանյահու

Նեթանյահուն իրանցիներին կոչ է արել ապստամբել կառավարության դեմ

14 Հունիս 2025 00:34
Պայթյուն՝ Ճամբարակում, Վեհարանն ազատելու կոչ՝ Փաշինյանից, Իսրայելի հարձակում՝ Իրանի վրա․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Պայթյուն՝ Ճամբարակում, Վեհարանն ազատելու կոչ՝ Փաշինյանից, Իսրայելի հարձակում՝ Իրանի վրա․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

13 Հունիս 2025 23:44
Երևանի և Բաքվի ստորագրած կանոնակարգը բավարար է ԵՄ առաքելությանը ՀՀ-ից դուրս բերելու համար. Հաջիև

Բաքվում արձագանքել են Իրանի դեմ Իսրայելի գործողությանն ադրբեջանցիների մասնակցության մասին լուրերին

13 Հունիս 2025 23:19
Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ է հասցրել Իսրայելին

Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ է հասցրել Իսրայելին

13 Հունիս 2025 22:31

ԱԽ քարտուղարը գնահատել Է Իրանի շուրջ ճգնաժամի ֆոնին Բաքվի կողմից էսկալացիայի հնարավորությունը

13 Հունիս 2025 21:58
ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է իրանական միջուկային օբյեկտի ռադիոակտիվ աղտոտման մասին

ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է իրանական միջուկային օբյեկտի ռադիոակտիվ աղտոտման մասին

13 Հունիս 2025 21:38
Իրանում ՀՀ դեսպանությունը երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին զգոնության կոչ է արել

Իրանում ՀՀ դեսպանությունը երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին զգոնության կոչ է արել

13 Հունիս 2025 20:37
Սևան-Երևան ավտոճանապարհի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից մեկ անձ է տուժել. ՆԳՆ

Սևան-Երևան ավտոճանապարհի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից մեկ անձ է տուժել. ՆԳՆ

13 Հունիս 2025 20:07
Պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

13 Հունիս 2025 19:29

Խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակն է․ Փաշինյան

13 Հունիս 2025 18:26
ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են․ CNN
Արտաքին քաղաքական

ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են․ CNN

14 Հունիս 2025 15:41

ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի բանակցություններին մասնակցող բոլոր իրանցի ներկայացուցիչներն սպանվել են Իրանի տարածքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների արդյունքում, CNN-ի լրագրող...

ԿարդալDetails
Հռոմի պապն Իրանին և Իսրայելին խելամիտ գործելու կոչ է արել
Աշխարհում

Հռոմի պապն Իրանին և Իսրայելին խելամիտ գործելու կոչ է արել

14 Հունիս 2025 15:32

Հռոմի պապ Լեո 14-րդը Իրանի և Իսրայելի իշխանություններին կոչ է անում գործել «բանականությամբ և խելամիտ», ինչպես նաև երկխոսություն սկսել։ Պապը...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ