Օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում․ երեկվա համեմատ ջերմաստիճանը մոտ 4-6 աստիճանով կբարձրանա, տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում․ Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Օգոստոսի 10-13-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում, Կոտայքում, Արագածոտի բարձրադիր գոտիներում, Շիրակում և Տավուշում օգոստոսի 8-ին սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Oգոստոսի 8-12-ը Հայաստանի հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 7-11-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 8-9-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վ արագությամբ։
Արցախում այսօր ցերեկն սպասվում է +34-ից +38 աստիճան տաքություն, վաղը՝ օգոստոսի 9-ին՝ +36-ից +39 աստիճան տաքություն։ Օգոստոսի 10-ին և 11-ին Արցախում ևս սպասվում է մինչև +40 աստիճան տաքություն։





































