Վաղը՝ օգոստոսի 1-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում պետք է կայանար հանդիպում ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը երեկ չէ՝ առաջին օրը հրաժարվել է մասնակցությունից՝ առանց պատճառաբանության:
Տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։
«Վաղը կամ մյուս օրը «դրսի» ներկայցուցիչները կժամանանեն Երևան ու որոշակի քննարկումներ կունենան, որի արդյունքները կներկայացնեմ հանրությանը»,- ասել է նա:
Մանրամասնելով՝ Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ Բաքուն փորձում է ստիպել համաձայնել Բաքվում կամ Եվլախում հանդիպմանը։ Այս ֆոնին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն փորձում են հանդիպում կազմակերպել երրորդ երկրում։ Նախ, հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 1-ին Սոֆիայում՝ հասարակական կազմակերպությունների միջև։ Սակայն Ռուսաստանը, իմանալով այդ մասին, որոշեց միջամտել և հուլիսի 25-ին Մոսկվայում կազմակերպեց արտգործնախարարների հանդիպումը, որից հետո Լավրովը արցախցիներին անվանեց ազգային փոքրամասնություն, ինչն անընդունելի էր և ցույց է տալիս Ռուսաստանի իրական քաղաքականությունը, ասել է Պետրոսյանը:
Այլ մանրամասներ նա չի հայտնել: