ԶԼՄ-ները հայտնել են, թե ով կարող է փոխարինել Խզմալյանին՝ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում: «Հրապարակ»-ի տեղեկությամբ՝ այն բանից հետո, երբ Մատենադարանի տնօրենի ընտրությանը վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը փոխելով՝ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին դարձրին Մատենադարանի տնօրեն, այժմ քննարկումներ են գնում, թե ով է նրան փոխարինելու ԿԳՄՍՆ փոխնախարարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ նախարարությունում Խզմալյանը համակարգում էր մշակույթի ոլորտը:
Ինչպես «Հրապարակը» տեղեկացել է՝ այս պահին շրջանառվում է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի անունը, ով 2020 թ. դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալն է և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը:





































