Վիետնամցի տարեց տղամարդը պնդում է, որ 60 տարի չի քնել, գրում է Oddity Central-ը։ Նա բացատրել է, որ չի կարողանում քնել այն դեպքից հետո, երբ երիտասարդ տարիքում բարձր ջերմություն է ունեցել:
80-ամյա Թայ Նգոկն ասում է, որ քնի պակասը ոչ մի կերպ չի ազդում իր կյանքի վրա։ Տղամարդը դեռ լի է ուժով և էներգիայով, աշխատում է ֆերմայում և մեծացնում թոռներին:
«Ես չգիտեմ՝ անքնությունն ազդե՞լ է իմ առողջության վրա, թե՞ ոչ, բայց ես դեռ առողջ եմ և կարող եմ նորմալ աշխատել ֆերմայում, ինչպես մյուսները»,- ասել է վիետնամցին:
Նգոչը պատմել է, որ անքնությունն սկսվել է 20 տարեկանում։ Նա տարբեր դեղամիջոցներ է ընդունել, բայց ոչինչ չի օգնել։ Չնայած իր վիճակին՝ Թայը հրաժարվում է բժիշկների այցելել։
Բժիշկ Վիկաս Վադհվան, մեկնաբանելով Նգոկի վիճակը, նշել է, որ անքնությամբ տառապող որոշ մարդիկ չեն կարող տարբերել արթուն վիճակը քնից, ուստի 80-ամյա տղամարդը կարող է օրվա ընթացքում կարճ ժամանակով քնել և պարզապես չիմանալ այդ մասին։
ԱՄՆ-ն Իրանի դեմ կիրառել է յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները
ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանից 50 անձանց և կազմակերպությունների, ինչպես նաև այս երկրի կողմից վերահսկվող հիսունից ավելի նավերի նկատմամբ,...