Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշումը ընդունվեց Կառավարության մարտի 23-ի նիստում:
Ըստ որոշման նախագծի՝ սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:
Ուսուցանվող պահեստազորայինների մասնագիտությունները և քանակները հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով, որ 2023թ. հունիս-հուլիս ամիսներին տարվա պատրաստության պլանի համաձայն զորամասերում իրականացվելու են ուսումնական կիսամյակի ամփոփումներ և զորամասերի գնահատումներ` վարժական հավաքները եռամսյա ժամկետի փոխարեն նպատակահարմար է անցկացնել երկու ամիս ժամկետով:
Նշենք, որ օրակարգի մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունն ընդունեց
Սահմանվում է, որ աշխատողին մինչև 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։
30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով: