ՀՀ Հակակոռուպցոին կոմիտեն մանրամասներ ՝ հաղորդել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Վ. Ա.-ի կողմից կաշառք պահանջելու և վերցնելու դեպքի հանգամանքների հետ կապված։
Ըստ Կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան ծառայության պետ Վ. Ս.-ն, նույն զորամասի դասակի հրամանատար Տ. Չ.-ից տեղեկանալով այլ պաշտոնի նշանակվելու վերջինիս ցանկության մասին, պատրաստակամություն է հայտնել օժանդակել այդ նպատակով նրա կողմից նույն զորամասի հրամանատարին 1.500 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Վ. Ս.-ն այդ մասին տեղեկացրել է հիշյալ պաշտոնատար անձին՝ իր մտերիմ Վ. Ա.-ին, ով համաձայնվել է կաշառքի դիմաց միջնորդել իր վերադասին՝ Տ. Չ.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով ավելի բարձր պաշտոնի նշանակելու:
Համաձայն նախապես ձեռք բերած պայմանանավորվածության՝ 2022 թ. մարտի 12-ին կաշառքի գումարի մի մասը Տ. Չ.-ն փոխանցել է Վ. Ս.-ին, ով, իր հերթին, այն փոխանցել է Վ. Ա.-ին, ինչից հետո Տ. Չ.-ն նշանակվել է նշված պաշտոնին:
Բացի այդ, նույն զորամասի գումարտակներից մեկի հրամանատարի պաշտոնի նշանակելու համար Վ. Ա.-ն համաձայնվել է 2.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց տվյալ գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ Հ. Ա.-ին ծառայության մեջ առաջխաղացման կարգով ավելի բարձր պաշտոնի նշանակելու: Կաշառքը փոխանցելուց հետո մայիսի 18-ին Հ. Ա.-ն նշանակվել է հիշյալ պաշտոնում:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար բոլոր նշվածների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։
Վ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Ըստ հաղորդագրության՝ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: