Դատախազությունը բողոք է ներկայացրել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Դատախազությունն այսօր հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ»,-մասնավորապես նշեց Խաչատրյանը։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի օրինականացման մեջ, որը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովն ազատվել է Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից 2021 թվականի հուլիսին։ Խաչատուրովը նույն թվականի փետրվարին պաշտպանել է կառավարության հրաժարականի մասին Գլխավոր շտաբի պահանջը՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթը։ Գեներալի հայրը՝ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու գործով։