Հայաստանն աշխատում է Խաղաղության պայմանագրի ադրբեջանական առաջարկների վրա։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Գիտեք, որ կողմերը խաղաղության պայմանագրի տեքստի հետ կապված մի քանի փուլով առաջարկներ են ներկայացրել միմյանց։ Վերջինը բոլորովին վերջերս Ադրբեջանն է ներկայացրել Հայաստանին։ Հայաստանն աշխատում է այդ առաջարկների վրա և երբ պատրաստ լինեն, կուղարկվեն Ադրբեջան»,- ասաց Խանդանյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի շուրջ ադրբեջանական հերթական արձագաքը և առաջարկները:
«Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա տարբեր, մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը: Սա շատ կարևոր է հասկանալու համար, որ թեև Լաչինի միջանցքն արգելափակված է, մնացած բոլոր մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ, այնուամենայնիվ, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են»,- հայտարարել էր Միրզոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։