Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, ով պաշտոնավարում է 2017 թվականից, հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
«Երկիր ղեկավարելն ամենապատվաբեր, բայց, միևնույն ժամանակ, ամենադժվար գործերից մեկն է։ Դուք չեք կարող և չպետք է ստանձնեք այս պարտավարությունը, եթե չունեք ուժ»,- ասել է 42-ամյա վարչապետը:
Նա հավելել է, որ փորձել է ուժ գտնել շարունակելու աշխատանքը, սակայն չի կարողացել։ Փետրվարի 7-ը նրա վերջին աշխատանքային օրն է լինելու այս պաշտոնում։
Արդերնը նաև նշել է, որ պաշտոնից հեռանալուց հետո դեռ ոչինչ չի ծրագրել: Նա ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր չորսամյա դստեր՝ Նևի և փեսացուի՝ 44-ամյա հեռուստահաղորդավար Քլարկ Գեյֆորդի հետ։
2022 թվականի սկզբին Արդերնը ստիպված էր հետաձգել իր հետ հարսանիքը՝ կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով։
Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան
Իրանն ու Օմանը վերահսկում են Հորմուզի նեղուցը և վճար են գանձում նավերի անցման համար։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում...




































