Թուրքիան Արարատ լեռան լանջին «բարձրտեխնոլոգիական մոդուլային բազա» է տեղակայել, հաղորդում է «Անադոլուն»:
Գործակալության տեղեկություններով՝ բազան հագեցած է գիշերային տեսանելիության ժամանակակից տեսախցիկներով և սպառազինության անօդաչու համակարգերով։ Ինչպես հայտնել է Աղրի նահանգի նահանգապետ Օսման Վարոլը, մոդուլային բազան մշակվել է թուրքական ASELSAN պաշտպանական ընկերության կողմից և անհրաժեշտության դեպքում կարող է ընդլայնվել կամ կրճատվել: Նշվում է, որ բազայի տարածքում շինարարությունն ավարտված է, այնտեղ ծառայություն է իրականացնում Թուրքիայի ԶՈՒ ժանդարմերիայի անձնակազմը։ Միևնույն ժամանակ, բազայում շարունակվում է սարքավորումների տեղադրումը։
Վարոլը հայտարարել է, որ տարածաշրջանը, որտեղ ստեղծվում է բազան, նախկինում «շատ կարևոր էր համարվում, հատկապես ահաբեկչության դեմ պայքարի տեսանկյունից»: «Դա իսկապես կարևոր է և շատ կարևոր է, որ մենք ունենանք անվտանգության ստորաբաժանում նման վայրում։ Երբ այս մոդուլային բազայի ստեղծումն ավարտվի, այն կլինի անվտանգության հայեցակարգի կարևոր մասը, որը մենք փորձում ենք ստեղծել, հատկապես Արարատ լեռան ստորոտում և նրա շրջակայքում», – ասել է նահանգապետը։
Նա նաև նշել է, որ նման մոդուլային բազաներ են կառուցվել Թուրքիայի շատ շրջաններում, սակայն սա առաջին նման կառույցն է տվյալ տարածաշրջանում։