ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա Դա Սիլվային՝ ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, նշված է.
«Խոր ցավով տեղեկացա «Ֆուտբոլի արքա» Պելեի մահվան մասին։ Կաշվե գնդակի մեծագույն հրաշագործը կերտեց մի ամբողջ դարաշրջան ֆուտբոլային աշխարհում։
Համաշխարհային ֆուտբոլի և Բրազիլիայի համար սա անդառնալի կորուստ է։ Ընդունեք խնդրեմ իմ խորին ցավակցությունները Բրազիլիայի բարեկամ ժողովրդին, Պելեի ընտանիքին և մերձավորներին։
Մաղթում եմ Ձեզ համբերություն և տոկունություն»։
Վերաքննիչ դատարանը Կարապետյանի տան խուզարկությունն անօրինական է ճանաչել, Կարմիր խաչը չի այցելի հայ գերիներին․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից
Հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումը՝ Armenia Today-ի տեսանյութում։ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը,...