• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Հուլիս 2026 01:29
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Մենք բարեփոխումների կառավարություն ենք. 2022-ին պետական կառավարման որակն ավելի է բարձրացել. վարչապետ

Հասարակություն, Տնտեսություն, Քաղաքականություն,
29 Դեկտեմբեր 2022 23:43
ShareShareShare
Մենք բարեփոխումների կառավարություն ենք. 2022-ին պետական կառավարման որակն ավելի է բարձրացել. վարչապետ
telegram

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ 

Իր ելույթում վարչապետը հայտարարել է. «Պիտի ընդգծեմ, որ ինձ համար աներկբա է՝ 2022 թվականին մենք պետական կառավարման որակն էականորեն բարձրացրել ենք:

Ընդհանրապես, եթե տարին ամփոփենք պետական կառավարման տեսակետից, պիտի արձանագրենք նաև, որ 2022 թվականը թերևս մեզ համար բարեփոխումների իմաստով ամենաարդյունավետ տարին էր, որովհետև այս տարի հսկայածավալ բարեփոխումներ ենք իրականացրել: Oրինակ, նախորդ տարին՝ 2021 թվականն էի ինքս ինձ համար ամփոփում, հասկանալի է, թե ինչ բարդ տարի էր՝ և՛ ներքաղաքական ճգնաժամ, և՛ ընտրություններ, և՛ անվտանգային միջավայրի հետ կապված պրոբլեմներ, սրացումներ. զարմանքով արձանագրեցի, որ մեզ, այնուամենայնիվ, հաջողվել է 2021 թվականին, նաև 2020-ին բարեփոխումների այն օրակարգը, որ կանխորոշել ենք, իրականացնել: Սա, գիտեք, շատ կարևոր արդյունք է:

2022 թվականը, նաև այդ առումով, չափազանց կարևոր տարի է. մենք լայնածավալ շատ կարևոր փոփոխություններ ենք իրականացրել դատական համակարգում: Ես կարևորում եմ, որ կամք ենք ցուցաբերել, արդեն որերորդ անգամ բանաձևերով դատական համակարգում աշխատավարձեր ենք բարձրացնում, բայց դա փողի մասին չէ, դա անկախ դատական համակարգ ունենալու մեր հանձնառության և մեր ցանկության մասին է:

Զինված ուժերում լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում: Ուրախ ենք, որ Զինված ուժեր են հասել բարեփոխումները և մեծ թափով ծավալվում են: Պիտի ասեմ՝ որոշակի զղջում կա, որ այդ բարեփոխումները հենց միանգամից 2018-ից չենք իրականացրել: Գիտենք նաև, թե ինչու չենք իրականացրել, որովհետև մեր մտածածը եղել է, որ բանակին, այսպես ասած, հեղափոխական հովերից հնարավորինս հեռու թողնենք: Արդյունքում՝ պարզվեց, որ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, բայց դա չէ էականը:

Ոստիկանության ոլորտում հսկայական բարեփոխումներ ենք իրականացնում: Շատ շուտով՝ մի քանի օրից կունենանք Ներքին գործերի նախարարություն: Ազգային անվտանգության ծառայության ոլորտում ենք բարեփոխումներ իրականացնում: Մի մասը երևում է, իսկ մի մասն էլ չի երևում, պետք էլ չէ երևա: Պետական պահպանության ծառայությունն ենք որպես ինստիտուտ առանձնացնում: Բայց այդ պրոցեսների ամենակարևոր իմաստն ու նպատակն Ազգային անվտանգության ծառայության էֆեկտիվությունն ու նպատակասլացությունը մեծացնելն է:

Նախորդ տարի Հակակոռուպցիոն կոմիտե ձևավորվեց: Հակակառուպցիոն, ընդհանրապես՝ դատական և քննչական համակարգն ամբողջությամբ վերափոխվեց: Առաջին անգամ մեր պատմության ընթացքում մենք ստեղծել ենք մարմին, որը, բացի Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, ունի օպերատիվ հնարավորություններ: Նման բան նախկինում երբեք չի եղել: Քննչական մարմինները տարբեր փոփոխությունների են ենթարկվել, բայց միևնույն է օպերատիվ մարմինները եղել են՝ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը: Բարեփոխումներ են իրականացվել ֆինանսների կառավարման, հանրային կառավարման ոլորտներում և այդպես շարունակ:

Ես ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև հասկանալի է, որ մենք և՛ էմոցիոնալ, և՛ բոլոր առումներով շատ կենտրոնացած ենք անվտանգային միջավայրի հետ կապված խնդիրների վրա, բայց ուզում եմ, որ նաև չմոռանանք շատ կարևոր մի հատկություն, որ նույնիսկ ամենսուր պայմաններում մենք բարեփոխումների օրակարգից չենք շեղվել ոչ մի միլիմետր: Պետք է հիշատակել այն բարեփոխումները, որ իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, այն բարեփոխումները, որ իրականացնում ենք նաև տարածքային կառավարման ոլորտում: Մենք 100 տոկոսով անցում ենք կատարել համամասնական ընտրակարգի տեղական ինքնակառավարման մարմիններում և այսպես շարունակ:

Միևնույն ժամանակ, այո, կարևորագույն բարեփոխում, որի մասին, ցավոք, այդպես էլ առիթ չի լինում ավելի մանրամասն խոսել կառավարության նիստում, էլեկտրաէներգիայի շուկային է վերաբերում: Եվ մենք այսօր, երբ նայում ենք մեր թվերը, 16 տոկոս էլեկտրաէներգիայի արտադրության աճ ունենք նախորդ տարվա նկատմամբ: Իհարկե, ընդհանուր տնտեսական ակտիվության հետ կապ ունի, բայց կարծում եմ, նաև այս որոշումն է որոշակի ազդեցություն ունեցել: Պետք է ընդգծել դպրոցաշինությունը և այսպես շարունակ:

Բայց սա մեր արձագանքն է, այո, այն ընդհանուր մարտահրավերներին, որ մենք ունենք:

Այս տարի արբանյակ ենք բաց թողել: Հիմա արդեն այդ արբանյակը կառավարելու համակարգերն են տեղադրվում: Սա նույնպես շատ կարևոր է: Կրկին պատմական աննախադեպ իրադարձությունների ականատես, հեղինակ և համահեղինակ ենք դարձել:

Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների տեսնում եմ, հիշում բարեփոխումները: Խոստացել էինք, որ Հայաստանում պետք է ավիացիան վերականգնենք: Այո, ավիացիոն ոլորտը Հայաստանի Հանրապետությունում կայանում է: Ես հիշում եմ քննարկումները, թե ինչքանով է պատեհ, որ կառավարությունը համաներդրող հանդես գա, որպեսզի ավիաընկերություն հիմնադրի: Նաև մասնավոր ոլորտի մեր ընկերները շատ մեծ քննադատություն են ունեցել, բայց հաշվարկով գուցե արդարացված չէ, ինտուիցիան էլ է շատ կարևոր:

Մենք նախորդ տարի խոսում էինք, որ պետք է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արտապատվիրակենք մասնավոր հատվածի: Գործընկերներն ասացին՝ ի՞նչ է ձեր ուզածը, ասացինք՝ մեր ուզածն այն է, որ ոչ թե վնասով աշխատի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, այլ շահույթով: Այս տարի արդեն տեսնում ենք, որ եկամտաբերությունն էականորեն աճել է: Երևան քաղաքում տրանսպորտային համակարգում բարեփոխումներ տեսանք, բոլորովին վերջերս նաև ավտոբուսներ ներկրեցինք և այդպես շարունակ:

Քրեակատարողական ծառայությունում, Դատախազությունում են իրականացվել բարեփոխումներ. Հայաստանի երեքհազարամյա պատմության մեջ առաջին անգամ կին գլխավոր դատախազ ունենք: Այսինքն՝ դեռ կարող եմ էլի թվարկել, Քննչական մարմինների կոնսոլիդացիայի պրոցեսն ինչպես ռազմավարությունով ընդունել էինք, այդպես էլ շարունակում ենք առաջնորդվել:

Այսօր կարող ենք ասել, որ բարեփոխումների կառավարություն ենք, և ես շատ ուրախ եմ արձանագրել, որ այդ բարեփոխումների օրակարգն իրականում կոնսոլիդացնում է պետական կառավարման համակարգը: Զգում եմ, որ պետական կառավարման համակարգն ավելի ու ավելի կոնսոլիդացված է աշխատում: Գուցե տեղերում դա տեսանելի և զգալի չէ նաև միջգերատեսչական տարբեր խնդիրների պատճառով, բայց մեծ նկարի մեջ ես տեսնում եմ, որ պետական կառավարման համակարգն ավելի համախմբված է աշխատում, ավելի կոնսոլիդացված է աշխատում: Սա կարևոր արձագանք է այն մարտահրավերներին, որոնց մենք առերեսվում ենք:

Իհարկե, այս բոլոր բարեփոխումների ճանապարհին և համատեքստում ես չեմ կարող հատուկ շնորհակալություն չասել մեր խորհրդարանական գործընկերներին, որովհետև ի վերջո այդ բարեփոխումների փաթեթների մեծ մասը ստանում են օրենսդրական կարգավորում: Եվ եթե խորհրդարանական մեր գործընկերները չաջակցեն՝ այդ բոլոր փոփոխությունները հնարավոր չեն լինի: Սա ինչի՞ համար եմ ընդգծում, մի տրամաբանության համար, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը, նրա ինստիտուցիոնալ կայացումը, նրա պետական շահերի սպասարկումը մեզ համար պետք է լինի առաջնահերթ խնդիր: Շատ կարևոր է, որ մենք հենց Հայաստանի Հանրապետության պետական շահն ունենանք մեր աչքի առաջ՝ որպես գործողությունների ուղենիշ և որպես գործողությունների շարժառիթ: Սա հեշտ բան չէ: Գիտության ոլորտում որքան բարեփոխումներ ունենք և այդպես շարունակ:

Ուրախ եմ, որ մենք այս բարդություններին դիմակայում ենք այսպես, որովհետև ոչ միայն կարևոր է դիմակայելը, այլև դիմակայելու մեթոդը: Մենք բոլոր բարդություններին և մարտահրավերներին դիմակայում ենք ինստիտուցիոնալ, խորը, բովանդակային բարեփոխումներ իրականացնելով: Սա թերևս միակ ճանապարհն է, որը վստահաբար ճիշտ է բոլոր դեպքերում, որովհետև մեր բոլոր խնդիրներն ինստիտուցիոնալ են և մեր բոլոր լուծումները պետք է լինեն ինստիտուցիոնալ: Մեր բոլոր պրոբլեմները կախված են նրա հետ, որ երբեմն թերևս անձերից շատ ավելին է կախված եղել, քան կարող է այդպես օբյեկտիվորեն լինել և տեղի ունենալ:

Մեր խնդիրն է՝ այնպես անել, որ անձերից հնարավորինս քիչ բան կախված լինի, չնայած անձերի դերը միշտ էլ վճռորոշ կլինի, բայց ինստիտուտներից կախված լինի ավելի շատ բան: Մենք այս տարի ևս մի շատ կարևոր օրակարգ ենք իրականացրել այդ ճանապարհին և ուզում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, որովհետև, տեսեք, այսօր ասում ենք՝ աննախադեպ տնտեսական աճ, իհարկե, մեր որոշ նախարարությունների գործընկերներ պնդում են, որ դա հենց հատկապես իրենց աշխատանքի արդյունք է, բայց, իհարկե, իրականությունն այն է, որ դա մեր բոլորի աշխատանքի արդյունքն է: Շատ կարևոր է, որ այս հարվածների տակ Հայաստանի պետական կառավարման համակարգը ոչ թե իրարից ընկել է, այսպես ասած, այլ հակառակը, ավելի կոնսոլիդացված է դարձել, ավելի նպատակասլաց է դարձել, խնդիրները շատ ավելի հստակ են, լուծումները նույնպես շատ ավելի հստակ են և այդ լուծումների գործնական իրականացման որակն էականորեն փոխվել է, ու սա պետք է խոստովանենք:

Ուզում եմ հիշեցնել՝ մեզ ուղղված ամենամեծ քննադատությունն անորակ կառավարումն է եղել և այդ մեղադրանքների կուլմինացիան 2020 թվականին էր՝ կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ: Այն ժամանակ մենք ատամ ատամի, այսպես ասած, մեր գործն էինք անում: Հիմա, երբ աշխարհը հետադարձ ամփոփում է կորոնավիրուսի ճգնաժամի կառավարման արդյունքները՝ տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առնվազն լավագույններից է եղել ճգնաժամը կառավարողներից: Այն ժամանակ դա նկատելի չէր, այն ժամանակ դեռ մարդիկ և համակարգեր կային, որոնք շատ բարձր էին խոսում և նրանց ձայնը լսելի էր: Հակառակը, մեր փորձը ցույց է տվել, որ այնտեղ, որտեղ մենք բավարար համարձակություն չենք ցուցաբերել՝ գնալ, մտնել բարեփոխումներ անել, փոփոխություններ անել, մեր ձախողումները եղել են հատկապես այդ հատվածում: Եկեք սա խոստովանենք:

2018 թվականից մենք շատ ավելորդ համեստություն ենք ցուցաբերել՝ մտածելով, որ պետական կառավարման համակարգում հիմնականում նոր ենք, ամեն տեղ այդպես չգնանք, չմտնենք: Այնտեղ, որտեղ մենք չենք մտել, այնտեղ, որտեղ թողել ենք ստերիլ, ասել ենք՝ այդ համակարգը պետք է որ կայացած լինի, թողենք ինքն իրենով ապրի՝ այդտեղ մենք ունեցել ենք ամենամեծ ձախողումները: Եվ հակառակը, այնտեղ, որտեղ, մտել ենք և գործ ենք արել, սխալվել էլ ենք իմիջայլոց այդ գործում, բայց այդպիսի ոչ մի համակարգում մենք ձախողում չենք ունեցել:

Ունեցել ենք դժվարություններ, ունեցել ենք սխալներ, որ մենք ինքներս էլ ենք տեսել, որ սխալ է, բայց ձախողում ոչ մի համակարգում չի եղել: Հակառակը, այնտեղ, որտեղ այդ հեղափոխական եռանդով մտել ենք՝ մի տեղ իմացությամբ, մի տեղ ինտուիցիայով, բոլոր այդ տեղերում ունեցել ենք կոնկրետ հաջողություններ: Եվ ցավալի է, որ այդ համարձակությունն այն ժամանակ չենք ցուցաբերել: Վստահաբար կունենայինք այլ վիճակ:

2022 թվականն ի՞նչպես կանվանենք: Այո, կարող ենք անվանել ամենատարբեր ձևերով. կարող ենք անվանել Հայաստանի ագրեսիայի տարի, նոր տարածքային կորուստների տարի, Լեռնային Ղարաբաղի խնդրի ավելի բարդացման տարի և այլն: Այո, կարող ենք նաև այդպես անվանել, բայց եթե ուզում ենք օբյեկտիվ գնահատել տարին՝ իրական գնահատականն այն է, որ սա լուրջ, լրջագույն, համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի է եղել: Ըստ էության, մեր կառավարման բոլոր տարիները եղել են համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների տարիներ՝ այն տրամաբանությամբ, որ եղել է մի փուլ, որ մենք բավարար համարձակություն չենք ունեցել բոլոր տեղերում այդ բարեփոխումներն ունենալ: Մենք հիմա ունենք այդ վճռականությունը՝ բոլոր տեղերում մտնել, այդ բարեփոխումն իրականացնել, քաղաքական կամք ցուցաբերել, չչքմեղանալ, որովհետև այո, մենք գիտենք, մեր գիտելիքն էլ է բավարար, մեր փորձն էլ, մեր նվիրվածությունն էլ, մեր վճռականությունն էլ:

Կրկին շնորհակալ եմ համախմբված աշխատանքի համար: Եթե բարեփոխումների այս ցանկը պետք լինի շարունակել՝ վստահաբար, ես 10-15 րոպե կկարողանայի շարունակել, բայց ի վերջո, կրկին ու կրկին հատուկ շնորհակալություն խորհրդարանական մեր գործընկներներին՝ այդ օրակարգերը պահելու, թիկունք կագնելու և, իհարկե, այդ օրակարգերն իրականացնող մեր գործընկներներին»,-նշել է վարչապետը:

telegram
Tags: բարեփոխումներՆիկոլ Փաշինյանպետական կառավարման համակարգ

Հարակից հրապարակումներ

СК начал расследование после опубликованного видео с дракой девушек

ԿԸՀ-ն չի մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը․ Հովակիմյան

22 Հուլիս 2026 22:21

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին...

Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

22 Հուլիս 2026 21:19

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ քրեական հետապնդումը չի ստիպի իրեն հրաժարվել քաղաքական գործունեությունից։...

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության...

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

22 Հուլիս 2026 18:48

Հայաստանում հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվել փոստային նամականիշ՝ նվիրված ականավոր հայ ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին, հայտնել...

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

22 Հուլիս 2026 18:23

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35

Load More
Xosum
  • Լուրեր
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն սկսել է Ուկրաինայի հարձակումներից տուժած վաճառողների վճարումները

23 Հուլիս 2026 00:44
Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ

Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ

22 Հուլիս 2026 23:58
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին մեղադրել է «կեղծ հայտարարությունների» և «մեդիապատերազմի» մեջ

Ամեն ինչ կամ ոչինչ․ Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման պայմանները

22 Հուլիս 2026 23:10
СК начал расследование после опубликованного видео с дракой девушек

ԿԸՀ-ն չի մերժել Կարապետյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը․ Հովակիմյան

22 Հուլիս 2026 22:21
Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

Ճաղերի այն կողմում գտնվելն ավելի մեծ պատիվ է, քան այս կողմում․ Նարեկ Կարապետյան

22 Հուլիս 2026 21:19

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

22 Հուլիս 2026 20:17
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

22 Հուլիս 2026 19:27
Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01
Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

22 Հուլիս 2026 18:48
AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

22 Հուլիս 2026 18:30
Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

22 Հուլիս 2026 18:23
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 18:06
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа
Աշխարհում

Wildberries-ն սկսել է Ուկրաինայի հարձակումներից տուժած վաճառողների վճարումները

23 Հուլիս 2026 00:44

Wildberries-ի շոըրջ 88 000 վաճառող այսօր կստանա իրենց առաջին վճարումները, հայտարարել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը։ «Առաջին հերթին՝ մեզ համար...

Read moreDetails
Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ
Զինված ուժեր

Մահացած զինվորի գործով կա 2 ձերբակալված. ԶԼՄ

22 Հուլիս 2026 23:58

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանի գործով կա երկու ձերբակալված, հայտնում է «Ժողովուրդ»-ը։ Ըստ թերթի՝ զինծառայողին...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ