• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հունիս 2026 10:04
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Ուզում եմ ամուսնալուծվել, նույնիսկ եթե նա չի ուզում». 2022 թ.-ին աստղերի ընտանեկան ամենաաղմկահարույց դատավարությունները

Աշխարհում, Իրավունք, Մշակույթ,
01 Հունվար 2023 20:30
ShareShareShare
«Ուզում եմ ամուսնալուծվել, նույնիսկ եթե նա չի ուզում». 2022 թ.-ին աստղերի ընտանեկան ամենաաղմկահարույց դատավարությունները
telegram

Օրերս Էմբեր Հերդը հաշտության է գնացել և համաձայնել է կարգավորել Ջոնի Դեփի դեմ վերջին դատական հայցը։ Դերասանուհին նախկին ամուսնուն կվճարի 1 մլն դոլար, և վեճը կփակվի։ «Газета.Ru»-ն ներկայացնում է նախորդ տարվա ընթացքում աստղային նախկին սիրեցյալների միջև դատական աղմկահարույց գործընթացները։

Ջոնի Դեփ և Էմբեր Հերդ

Ջոնի Դեփը Էմբեր Հերդի հետ ծանոթացել է 2010 թվականին «Ռոմի օրագիրը» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Նրանք սկսել են հանդիպել, իսկ 2015 թվականին ամուսնացել են։ 2017 թվականին Էմբեր Հերդը ամուսնալուծության դիմում է ներկայացրել՝ դերասանին մեղադրելով ընտանեկան բռնության մեջ։ 2019 թվականին Դեփի փաստաբանները հակընդդեմ հայց են ներկայացրել՝ Հերդին զրպարտության մեջ մեղադրելով։

Դատավարությունը սկսվել է 2020 թվականի ապրիլին և ավարտվել 2022 թվականի հունիսին։ Դատավարության ժամանակ Ջոնի Դեփը հայտարարել է, որ երբեք ձեռք չի բարձրացրել նախկին կնոջ վրա։

Ընդ որում, դատավարության ընթացքում պարզվել է, որ Էմբեր Հերդը ծեծել է ամուսնուն։ Դա հայտնի է դարձել նրանց զրույցներից մեկի ձայնագրության շնորհիվ։

«Ես հարվածեցի քեզ, բայց դա ծեծ չէր։ Չգիտեմ, թե ինչ շարժում էր կատարել ձեռքս, բայց ես քեզ չեմ վիրավորել, չեմ ծեծել, ուղղակի հարվածել եմ։ Եթե ես քո վրա կաթսաներ ու թավաներ եմ նետում, դա դեռ ոչինչ չի նշանակում», - Էմբեր Հերդի խոսքերն է մեջբերում The Insider-ը։

2022 թվականի հունիսի 1-ին դատարանը Էմբեր Հերդին պարտավորեցրել է 10 միլիոն դոլար փոխհատուցում վճարել Ջոնի Դեփին։ Դերասանուհին բողոքարկել է որոշումը։

2022 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Հերդը հետ է վերցրել հայցը։ Կողմերը համաձայնության են եկել, դերասանուհու ապահովագրական ընկերությունը նրա նախկին ամուսնուն կվճարի 1 մլն դոլար։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

«Հաշտության համաձայնությունը պարզապես հնարավորություն է թողնելու այն, ինչից ես ուզում էի ազատվել դեռ վեց տարի առաջ՝ այնպիսի պայմաններով, որոնք ինձ բավարարում են։ Ես ոչ մի խոստովանություն չեմ արել։ Դա զիջում չէ։ Չկան սահմանափակումներ, որոնք խանգարում են ինձ ապագայում այլ հայտարարություն անել», — Instagram-ում գրել է Էմբեր Հերդը։

Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ամուսնացել են 2014 թվականին։ Մինչ այդ նրանք հանդիպել են մոտ երկու տարի։ Ամուսնության ընթացքում ամուսինները չորս երեխա են ունեցել՝ դուստրը՝ Նորթը, որդին՝ Սեյնթը, դուստրը՝ Չիկագոն, որդին՝ Սամը։

2021 թվականի փետրվարին Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Մոդելն ի սկզբանե ասում էր, որ իրենց բաժանման պատճառը անհաշտ տարաձայնություններն են։ Սակայն ավելի ուշ The Sun-ի լրագրողները, վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել են, որ Քանյե Ուեսթը մի քանի տարի առաջ հայտնի երգչուհու հետ դավաճանել է կնոջը։ Աղբյուրը չի բացահայտել արտիստի անունը։ Ընդ որում, դավաճանությունը տեղի է ունեցել Քարդաշյանի և Ուեսթ - Սեյնթի որդու լույս աշխարհ գալուց անմիջապես հետո։

«Այն ժամանակ, երբ դա տեղի ունեցավ, Քանյեն հիմնականում ապրում էր Հոլիվուդի իր բնակարանում, քանի որ այն ավելի մոտ էր իր ստուդիային։ Նա չէր պատրաստվում տուն վերադառնալ Քիմի և նորածին երեխայի մոտ և երկար էր մնում ստուդիայում», - պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Ընդ որում՝ աղբյուրը հայտարարել է, որ այն ժամանակ Քիմն ամեն ինչում մեղադրում էր իրեն։ Նա փորձել է ծննդաբերությունից հետո արագ լավ մարզավիճակ ձեռք բերել՝ ամուսնուն վերադարձնելու համար։

The Sun-ը գրում է, որ Քանյե Ուեսթը բազմիցս դավաճանել է Քիմ Քարդաշյանին։ Իր Saint Pablo շրջագայության ընթացքում նա թիմի բոլոր անդամներին խոստովանել է, որ անընդհատ սեռական հարաբերություն է ունեցել տարբեր աղջիկների հետ:

«Նա նույնիսկ ասել է, որ սեքսով է զբաղվել երկրպագուհիների հետ»,  - հայտնել է աղբյուրը:

2021 թվականի փետրվարին Քիմ Քարդաշյանը ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Իսկ նույն տարվա նոյեմբերին ֆոտոմոդելը սկսեց հանդիպել կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ։ Դրանից հետո Քանյե Ուեսթը բազմիցս հրապարակային արտահայտություններ է արել Քիմի ընկերոջ նկատմամբ։ Ռեփերը կատակերգուին նվիրել է «My Life was Never Easy» երգը։ Կոմպոզիցիայում Նա խոստացել է Դևիդսոնի «հետույքին հարվածել»։

Ընդ որում, Քիմ Քարդաշյանը, տեսնելով ամուսնու արձագանքը, դատավորին խնդրել է արագ ավարտել ամուսնալուծությունը։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ վկայակոչելով իրավական փաստաթղթերը։

«Ես ուզում էի, որ մեր ամուսնությունը հաջողվեր, բայց հասկացա, որ այն փրկել չի ստացվի։ Քանյեն ինձ հետ համաձայն չէ, բայց, թվում է, նա հասկացել է, որ ես ուզում եմ ամուսնալուծվել, նույնիսկ եթե նա չի ցանկանում», - Քարդաշյանի խոսքը մեջբերում են TMZ-ի լրագրողները։

2022 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը պաշտոնապես բաժանվել են։ The Guardian-ի տվյալներով՝ նախկին ամուսինները կկիսեն չորս երեխաների խնամակալությունը։ Բացի այդ, Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին որպես ալիմենտ ամսական 200 հազար դոլար կվճարի։

Շակիրա և Ժերար Պիկե

Երգչուհի Շակիրան ֆուտբոլիստ Ժերար Պիկեի հետ սկսել է հանդիպել 2010 թվականին։ Մեկ տարի անց նրանք պաշտոնապես հաստատեցին իրենց հարաբերությունները։ 2012 թվականին զույգը որդի ունեցավ՝ Միլանը։ 2015 թվականին Շակիրան երկրորդ անգամ մայր դարձավ։ Ընդ որում, երգչուհին և ֆուտբոլիստը չեն գրանցել իրենց հարաբերությունները, այլ ապրել են փաստացի ամուսնության մեջ։

2022 թվականի հունիսին Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվել են։ Խզման պատճառը մարզիկի կողմից դավաճանությունն է, հայտնել է իսպանական El Periodico պարբերականը։

Լրագրողները նշել են, որ վերջին շրջանում Պիկեն սկսել է հաճախ այցելել գիշերային ակումբներ և ժամանակ անցկացնել աղջիկների հետ։

Բաժանումից հետո Շակիրան պատրաստվում էր երեխաների հետ մեկնել Մայամի, սակայն Ժերար Պիկեն փորձել է խանգարել դրա իրագործմանը։ Ֆուտբոլիստն ու երգչուհին սկսել են խնամակալության հարցերը դատարանի միջոցով լուծել։

«Շակիրան պատրաստ է ամեն ինչի։ Նա անծանոթ չէր Պիկեի սիրախաղին, բայց երբեք չէր մտածում, որ վերջինս խաբում է իրեն», - Marca-ին ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

2022 թվականի նոյեմբերին լրատվամիջոցները գրել էին, որ Շակիրային հաջողվել է պահպանել երկու երեխաների խնամակալությունը։ Երգչուհին և նրա նախկին սիրեցյալը համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն 9-ամյա Միլանն ու 7-ամյա Սաշան կմնան մոր հետ և 2023 թվականի սկզբին նրա հետ կմեկնեն Մայամի: Ընդ որում, Իսպանիայում բնակվող Ժերար Պիկեն կարող է ցանկացած պահի այցելել երեխաներին։ Այս մասին գրում է El Pais-ը։

Ավելի վաղ Շակիրան Elle-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր երեխաներն արժանի չեն, որ իրենց ամեն վայրկյան հետևեն: Այդ իսկ պատճառով նա ցանկանում է նրանց տանել Իսպանիայից։

«Նրանք արժանի են նորմալ կյանքի։ Դա պարզապես տոտալ կրկես է, բոլորը շահարկում են մեր և մեր երեխաների կյանքի մանրամասները, իսկ այն, ինչ հրապարակվում է, անգամ մոտ չէ իրականությանը», - ասել է երգչուհին Պիկեից բաժանվելու մասին։

Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ծանոթացել են 2005 թվականին «Միստր և Միսիս Սմիթներ» ֆիլմի նկարահանման հրապարակում։ Նրանք սկսել են հանդիպել, սակայն երկար ժամանակ իրենց սիրավեպը թաքցրել են հանրությունից։ 2006 թվականին Անջելինա Ջոլին լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ հղի է Բրեդ Փիթից։

Նույն թվականին զույգը դուստր ունեցավ՝ Շիլոյին։ Երկու տարի անց դերասանները երկվորյակների ծնողներ են դարձել՝ տղան Նոքսը և աղջիկը՝ Վիվիենը։ Զույգն ունի նաև երեք որդեգրված երեխա։ 2012 թվականին հայտնիները հայտարարեցին իրենց նշանադրության մասին։ 2014 թվականին նրանք Ֆրանսիայում ամուսնացան, սակայն 2016 թվականին Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել։ 2019 թվականին ամուսինները պաշտոնապես ամուսնալուծվել են։

2020 թվականին Անջելինա Ջոլին հարցազրույց է տվել Vogue-ին և խոստովանել, որ Փիթի հետ բաժանվել է «հանուն ընտանիքի բարօրության»։

«Ես բաժանվել եմ իմ ընտանիքի բարեկեցության համար։ Դա ճիշտ որոշում էր։ Ես շարունակում եմ ուշադրություն դարձնել երեխաների բուժմանը: Ոմանք օգտվել են իմ լռությունից, իսկ երեխաները լրատվամիջոցներում իրենց մասին ստեր են տեսնում։ Բայց ես հիշեցնում եմ նրանց, որ նրանք գիտեն ճշմարտությունը: Իրականում նրանք վեց շատ համարձակ, շատ ուժեղ երիտասարդներ են», - հայտարարել է դերասանուհին։

2022 թվականին Անջելինա Ջոլին երկու հայց է ներկայացրել նախկին ամուսնու դեմ։ Դերասանուհին  Բրեդ Փիթին մեղադրել է ընտանեկան բռնության, ինչպես նաև իրենց համատեղ գինեգործարանը զավթելու մեջ։

Առաջին հայցը կապված է 2016 թվականին ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի հետ, գրում է Variety-ն։  Բրեդ Փիթը «բռնեց Ջոլիի գլուխը և թափահարեց այն», իսկ հետո «խեղդեց երեխաներից մեկին և հարվածեց մյուսի դեմքին», քանի որ նրանք սկսեցին պաշտպանել մորը։

Երկրորդ հայցը կապված է Chateau Miraval գինեգործարանի հետ, որը դերասանները ձեռք են բերել 2008 թվականին։ Փաստաթղթում նշվում է, որ Փիթը գույքի համար պայքար է սկսել՝ ի պատասխան ամուսնալուծության գործընթացի, հայտնում է Page Six-ը։ Այս պահին երկու հայցերի վերաբերյալ էլ դեռ որոշում չկա։

telegram
Tags: Անջելինա ՋոլիԲրեդ Փիթդերասանուհիներհայտնի դերասաններՇակիրաՔանյե ՈւեսթՔիմ Քարդաշյան

Հարակից հրապարակումներ

«По примеру Беларуси»: Ашотян предложил организовать митинг для обращения к Трампу по освобождению армянских пленных из Баку

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է․ փաստաբան

05 Հունիս 2026 23:51

Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է, լրագրողներին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Խայտառակ...

На бывшего мэра Еревана завели уголовное дело

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38

Երևանի նախկին քաղաքապետ և տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն...

ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

05 Հունիս 2026 20:51

Համայնքային ոստիկանները վրաերթի ենթարկած վարորդին ձերբակալել են և ներկայացնում են Քննչական կոմիտե, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։ Այսօր ավելի վաղ...

ЦИК Армении аннулировала регистрацию семи кандидатов в депутаты

ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

05 Հունիս 2026 19:13

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ժամը 22։00-ից, կսկսի քննել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու հարցով «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած դիմումը։ Այս մասին Armenia...

Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան

05 Հունիս 2026 18:23

Իրանն ու Օմանը վերահսկում են Հորմուզի նեղուցը և վճար են գանձում նավերի անցման համար։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում...

Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

05 Հունիս 2026 17:32

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին վերագրվող քրեական վարույթ է նախաձեռնվել իշխանության յուրացման ենթադրյալ փորձի մեղադրանքով։ Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել՝...

Load More
Xosum
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 6-ին

06 Հունիս 2026 07:36
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48
ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30
«По примеру Беларуси»: Ашотян предложил организовать митинг для обращения к Трампу по освобождению армянских пленных из Баку

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է․ փաստաբան

05 Հունիս 2026 23:51
Вардеванян: гарантии равенства предвыборной кампании в Армении нарушены

Ունենք հավասարության սկզբունքի խաթարում. Վարդևանյան

05 Հունիս 2026 23:45
Ծաղիկները սպասում են ընտրություններին

Ծաղիկները սպասում են ընտրություններին

05 Հունիս 2026 23:24
СМИ сообщили о недовольстве в правящей партии поведением Пашиняна

Ժամերի ընթացքում ընտրակեղծարարները պիտի բանտում հայտնվեն. Փաշինյանը՝ իրավապահներին

05 Հունիս 2026 23:08
На бывшего мэра Еревана завели уголовное дело

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

05 Հունիս 2026 22:31
Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

05 Հունիս 2026 21:08
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

05 Հունիս 2026 20:51

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին

05 Հունիս 2026 20:34
«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

05 Հունիս 2026 20:01
ЦИК Армении аннулировала регистрацию семи кандидатов в депутаты

ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

05 Հունիս 2026 19:13
«Республика» потребовала ЦИК снять «Сильную Армению» с выборов после призыва Пашиняна

«Հանրապետություն»-ը պահանջել է արգելել «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին

05 Հունիս 2026 18:34

Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան

05 Հունիս 2026 18:23
Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

05 Հունիս 2026 17:53
Блок «Армения» проводит итоговую встречу с избирателями  (прямое включение)

«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

05 Հունիս 2026 17:48
Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

05 Հունիս 2026 17:32
Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

05 Հունիս 2026 17:07
«Войну можно было остановить в Физули»: Карапетян рассказал о беседе с Пашиняном

Չվախենաք ճնշումներից․ Կարապետյանի ուղերձը՝ պետական համակարգի աշխատակիցներին

05 Հունիս 2026 17:03
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

05 Հունիս 2026 16:44
ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

05 Հունիս 2026 16:28
СК возбудил дело после нападения на сторонников «Сильной Армении» в Масисе

ՔԿ-ն հայտնել է Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտման մասին

05 Հունիս 2026 15:40
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31
Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

05 Հունիս 2026 14:28
Оверчук назвал недостаточной помощь ЕС Армении в размере €50 млн

Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

05 Հունիս 2026 14:25
Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

05 Հունիս 2026 14:24
Խուզարկություններ Armat Media-ում

Խուզարկություններ Armat Media-ում

05 Հունիս 2026 14:16
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 8-ին
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 6-ին

06 Հունիս 2026 07:36

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Read moreDetails
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում
Ընտրություններ՝ Հայաստանում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48

«Հանրապետություն» կուսակցության լիազոր փաստաբանների և ներկայացուցիչների կողմից հունիսի 5-ին ԿԸՀ ներկայացված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ