ՀՀ բոլոր քաղաքացիները եկամուտները կհայտարարագրեն. կառավարությունը հավանություն տվեց նախագծին:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նոյեմբերի 17-ի նիստում առաջարկեց սահմանել սկզբունքներ, թե ինչպես են հարկային մարմիններն ու հայտարարագրվողները փոխհարաբերվելու։ Ըստ նրա՝ զուգահեռաբար ներդրվելու է միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգը:
Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:
Armenia Today-ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում` հետաքրքրվելով, թե ինչ կարծիք ունեն նրանք այս նախագծի մասին:
«Ի՞նչ պիտի ասեմ, պիտի ասեմ ուրա՞խ եմ։ Գնալով օրենքներ են մոգոնվում, որոնք չեն բխում ժողովրդի շահերից։ Ես չեմ հասկանում փոխանցվող գումարները հարկվելու են, չեն հարկվելու, հարկվում են է՛լի արդեն բավականաչափ գումարներ՝ աշխատավարձից, բոլոր փոխանցումներից, բոլոր անհատ ձեռներեցներից, էլ ի՞նչ է մնում, կաշիներս էլ քերթեք` պրծեք»,- վրդովված ասաց քաղաքացիներից մեկը։
«Անկեղծ ասած՝ ես չեմ կարող մեկնաբանել, թե մեր կառավարությունն ինչ է անում, որովհետև ինքը զուտ մտել է ժողովորդի ու ազգի գրպանը ու հարկում է ինչը հնարավոր է, մնում է՝ օդի հարկ էլ վճարենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։