Փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել ԵՄ դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին կամ այն դարձնել մշտական: Այս մասին կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, սակայն, որ ինքը համոզված չի դրանում:
«Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,- ասաց վարչապետը:
Նա շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին օպերատիվ արձագանքման համար և ողջունեց նրանց գործունեությունը: Փաշինյանը հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Պրահայի քառակողմ հանդիպման պայմանավորվածությունն է: ԵՄ նախապատրաստող թիմն արդեն Հայաստանում է, իսկ 40 հոգանոց դիտորդական խումբն առաջիկայում կժամանակ Հայաստան: