Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ:
Օգոստոսին Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ ...