ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը COVID-19-ի թեստի երկու բացասական արդյունք է ստացել, Սպիտակ տունը տարածել է նախագահի բուժող բժշկի հայտարարությունը:
«Երեկ երեկոյան և այսօր առավոտյան նա (Նախագահ Բայդենը) SARS–Cov–2 վիրուսի թեստի բացասական արդյունքն է ստացել», – ասված է Բայդենի բժիշկ Քևին Օ’Քոնորի հայտարարության մեջ: Բժշկի որոշմամբ, հաշվի առնելով վիրուսի բացասական թեստը, նախագահը «դադարեցնում է խիստ մեկուսացման միջոցառումները», սակայն շարունակելու է դիմակը կրել այլ մարդկանց ներկայությամբ՝ դրանք պաշտպանելու համար:
Օ’Քոնորը հայտնել է, որ Բայդենն ավարտել է դեղամիջոցով բուժման հնգօրյա կուրսը և հիվանդության ախտանշանները «գրեթե ամբողջությամբ անցել են»: