Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Ժամը 20:00-ից Ռազմավիրական ճանապարհը բնականոն ռեժիմով է գործում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-հայտնել են ՌԴ Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի տարածքում եղանակի վատթարացման պատճառով Լարսով շարժումն արգելվել է: