«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի նկատմամբ ներկայացված ամբողջապես ապօրինի կալանքի միջնորդությունը մերժվեց։
Այս մասին Facebook-ի էջում հայտնել է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Շնորհակալություն արդարացի դատական ակտ կայացրած դատարանին` նախագահությամբ դատավոր Տաթևիկ Մուրադյանին»,- գրել է նա։
Նշենք, որ հունիսի 10-ին Բագրատ Եսայանը ձերբակալվել է։ Քաղաքացիական հագուստով անձինք մտել էին հեռուստաընկերություն և նրան աշխատասենյակից տարել անհայտ ուղղությամբ։
Հավելենք, որ Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր.-ի 38-225 ֊րդ հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը` պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն) մասով և 164 ֊րդ հոդվածի 1-ին (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով) մասով։