Մոսկվան Հայաստանում բողոքի շարժումները դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին։ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն Վալդայ միջազգային քննարկման ակումբի Կենտրոնական Ասիայի II համաժողովի շրջանակում։
«Դա Հայաստանի ներքին գործն է։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, և այն ամենը, ինչով հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, մենք գիտենք և չենք միջամտում այդ գործընթացներին»,- ասել է Ռուդենկոն՝ TACC-ի խնդրանքով մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման բանակցային գործընթացը և դրան ուղեկցվող Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները։