«Երիտասարդի ձայն» նախաձեռնությունը իրազեկման ակցիաներ է անցկացնում մայրաքաղաքի համալսարաններում։
Նրանք հայտարարում են, որ ուսանողները պետք է արթնանան և լծվեն հանուն Արցախի պաշտպանության պայքարին։ Իրազեկման ակցիայի մասնակիցները նաև Արցախի դրոշն են տեղադրում համալսարանների բակերում։
Նշենք, որ ապրիլի 25-ին էլ ՀՅԴ մի խումբ երիտասարդները փակել էին Կոմիտասի պողոտան։ Երիտասարդները կանգնեցրել էին հասարակական տրանսպորտն ու գրություն փակցրել՝ «Սկսվել ա»։
Հավելենք, որ ապրիլի 25-ից «Հայաստան» խմբակցության պատգամավորը և քաղաքացիներն Իջևանից սկսել են իրենց երթը դեպի Երևան։
Այսօր էլ «Հայաստան» խմբակցությանը շարունակում է «Դիմադրություն» շարժումը, որի շրջանակներում ընդդիմության մի քանի պատգամավորներ Տիգրանաշենից շարժվում են Երևան։
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսվելու են անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ։
Ապրիլի 25-ից սկսած՝ Հայաստանի մարզերից, 4 խորհրդանշական վայրերից ցուցարարները քայլերթով շարժվելու են դեպի մայրաքաղաք Երևան։ Յուրաքանչյուր օր Երևանում տեղի են ունենալու տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ, երթեր։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների և նստացույցի մասին։